ՀՀ նախագահն առանձնացրել է քաղաքական գործչի հիմնական հատկանիշները - Mediamax.am

35593 դիտում

ՀՀ նախագահն առանձնացրել է քաղաքական գործչի հիմնական հատկանիշները


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ուսանողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առանձնացրել է երեք հատկանիշ, որը պետք է ունենա քաղաքական գործիչը:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան կայացած հանդիպմանը Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

 

«Նախ՝ քաղաքական գործիչը պետք է կարողանա թիմ ձեւավորել: Քաղաքականությունը ենթադրում է ամուր թիմի առկայություն:

 

Երկրորդը՝ քաղաքական գործիչը պետք է շատ հավասարակշռված եւ հանդուրժող լինի: Նա պետք է հասկանա, որ եթե մտնում է մեծ քաղաքականություն, ապա միշտ լինելու է քննադատության թիրախ: Ով չի կարողանում ընկալել այդ քննադատությունն ու պահպանել հավասարակշռություն, չի կարող հասնել հաջողությունների:

 

Հաջորդ հատկանիշը քաղաքական գործիչների համար այն է, որ նրանք պետք է ունենան իրավիճակը գնահատելու շատ մեծ ունակություն»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին