Նախագահը խոսել է ԵՄ հետ բանակցությունների նախապատմության մասին - Mediamax.am

22965 դիտում

Նախագահը խոսել է ԵՄ հետ բանակցությունների նախապատմության մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցությունները կարող են ավարտվել 2-3 տարվա ընթացքում:

Դեկտեմբերի 14-ին Արմենիա հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունները կմեկնարկեն 2018 թվականի առաջին կեսին:

 

Խոսելով վերջերս Հայաստանի եւ Եվրամիության կողմից ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին, Սերժ Սարգսյանն այն անվանել է «առողջ տրամաբանության հաղթանակ»:

Անդրադառնալով բանակցությունների նախապատմությանը, որոնք նախկինում վարվում էին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու շուրջ, նախագահն ասել է, որ դեռեւս 2010 թվականին հայկական կողմը տեղեկացրել էր եվրոպացի գործընկերներին, որ չի կարող այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կվնասեն Ռուսաստանի հետ առեւտրա-տնտեսական հարաբերություններին:

«Սակայն եկավ  մի պահ [2013 թվականին-Մեդիամաքս], երբ մեր առջեւ ընտրություն կատարելու խնդիր դրվեց։ Եվ մենք ստիպված էինք հիշեցնել մեր եվրոպացի գործընկերներին այն, ինչ ասել էինք դեռ 2010 թվականին։ Ուստի ծիծաղելի են պնդումներն այն մասին, որ ես իբր միանձնյա որոշում եմ կայացրել «մեկ գիշերվա ընթացքում»», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին