Սերժ Սարգսյանը նկարագրել է Հայաստանի չորրորդ նախագահին - Mediamax.am

13624 դիտում

Սերժ Սարգսյանը նկարագրել է Հայաստանի չորրորդ նախագահին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, Հայաստանի ապագա նախագահը պետք է «անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»:

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է հունվարի 16-ին՝ մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նրա նկատել է, որ «խոսք պետք է գնա մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում եւ՛ երկրի ներսում, եւ՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում»:

 

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ նախագահի հավանական թեկնածուն Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է:

 

Հայաստանի չորրորդ նախագահին ս.թ. մարտին ընտրելու է Ազգային Ժողովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին