Արմեն Սարգսյանի հանրային կապերը համակարգում է Հասմիկ Պետրոսյանը - Mediamax.am

exclusive
17551 դիտում

Արմեն Սարգսյանի հանրային կապերը համակարգում է Հասմիկ Պետրոսյանը


Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգում է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Այս տեղեկությունը Մեդիամաքսի հետ զրույցում հաստատել է ինքը՝ Հասմիկ Պետրոսյանը, նշելով, որ աշխատանքն իրականացնում է հասարակական հիմունքներով եւ գտնվում է պաշտոնական արձակուրդում:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Հասմիկ Պետրոսյանը Արմեն Սարգսյանի հետ աշխատել է դեռեւս 1996 թվականին, երբ վերջինս Հայաստանի վարչապետն էր:

 

Հասմիկ Պետրոսյանը Հայաստանի պետական ոլորտի հանրային կապերի ամենափորձառու մասնագետներից է, երկար տարիներ ղեկավարել է ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի մամուլի ծառայությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին