Նախագահը կոչ է արել ԱԳՆ-ին «թափ հաղորդել աշխատանքներին» - Mediamax.am

11596 դիտում

Նախագահը կոչ է արել ԱԳՆ-ին «թափ հաղորդել աշխատանքներին»


Էդվարդ Նալբանդյանը եւ Սերժ Սարգսյանը
Էդվարդ Նալբանդյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը կոչ է արել «թափ հաղորդել աշխատանքներին»:

«Միայն այն հանգամանքը, որ մենք բոլորս ձեզ համարում ենք մեր երկրի անվտանգության առաջնագծի մարտիկներ գոնե քաղաքական առումով, զինվորներ ու սպաներ, կարծում եմ, ամենամեծ գնահատականն է: Համոզված եմ, որ դիվանագետն իրեն պետք է համարի այդպիսին, ուստի, մեր ակնկալիքներն էլ մեծ են: Ուզում եմ, որպեսզի դուք, գիտակցելով խնդիրների լրջությունը, մի փոքր ավելի թափ հաղորդեք ձեր աշխատանքին»,- ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ:

 

«Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի ազգային շահերը, եւ ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- ասել է երկրի ղեկավարը:

 

Սերժ Սարգսյանը կարեւորել է Ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն ու արդիականացումը:

 

«Կարծում եմ՝ արտաքին գործերի նախարարությունը կուտակել է անհրաժեշտ գիտելիքներ, փորձ եւ ամենակարեւորը՝ գործիքակազմ ներկայացնելու իսկապես բովանդակային եւ սկզբունքային առաջարկություններ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին