ՀՅԴ-ն ողջունել է արձանագրությունների չեղարկումը - Mediamax.am

9070 դիտում

ՀՅԴ-ն ողջունել է արձանագրությունների չեղարկումը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ողջունել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին Հայաստանի նախագահի որոշումը։

 

«2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։ Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները եւ շահարկման տեղիք տվող ձեւակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին: Թուրքիան Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ընդամենը մարտավարական խնդիր էր լուծում՝ միաժամանակ փորձելով նախապայմաններ առաջադրել։

 

Հավատացած ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն է, սակայն այն պետք է տեղի ունենա քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգին համապատասխան եւ որեւէ պարագայում չպետք է վտանգի մեր ազգային-պետական շահերը եւ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին