ՌԴ-ն չեզոք դիրք է զբաղեցնում, ասել է Փաշինյանը - Mediamax.am

4741 դիտում

ՌԴ-ն չեզոք դիրք է զբաղեցնում, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` Photolure


Վարչապետի «ժողովրդական թեկնածու» Նիկոլ Փաշինյանը այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է, որ ՀՀԿ-ն պարտավոր է հրատապ կապիտուլացիա ստորագրել եւ ընդունել ժողովրդական հեղափոխության հաղթանակը:

Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի թեման` Փաշինյանը շեշտել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանում կառավարություն չկա, իսկ դա նշանակում է, որ հրաժարականի խնդիր էլ գոյություն չունի:

 

Նրա խոսքով, Կարեն Կարապետյանը փորձել է համոզել ուժային կառույցների ղեկավարներին արտակարգ դրություն մտցնել Հայաստանում, սակայն դա անիմաստ կլինի, որովհետեւ ժողովուրդը նույն վայրկյանին կվերացնի այդ որոշումը:

 

Փաշինյանի խոսքով, այսօր նա հանդիպել է պաշտոնական Մոսկվայի բարձրաստիճան ներկայացուցիչներին եւ հավաստիացումներ ստացել, որ Ռուսաստանն ընդունում է ժողովրդական հեղափոխության հաղթանակը եւ չեզոք դիրք է զբաղեցնում:

 

Նա կրկին շեշտել է, որ պատրաստ է բանակցություններին, որոնք կվերաբերեն իշխանության անցնցում փոխանցմանը եւ անցումային կառավարության ձեւավորմանը: Փաշինյանի խոսքով, ՀՀԿ մի շարք պատգամավորներ իր հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն են հայտնել քվեարկել իր օգտին Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանը հրավիրեց բոլոր ներկաներին վաղը ժամը 12-ին կրկին մասնակցել քայլերթին, իսկ երեկոյան ժամը 19-ին նորից հավաքվել Հանրապետության հրապարակում կայանալիք “հաղթական հանրահավաքին”:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին