Փաշինյանն ասել է, որ միայն ինքը կարող է ընտրվել վարչապետ - Mediamax.am

8400 դիտում

Փաշինյանն ասել է, որ միայն ինքը կարող է ընտրվել վարչապետ


Լուսանկարը` Photolure


ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կամ «ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահաջով ու աջակցությամբ, կամ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։

Ելույթ ունենալով հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ կոռումպացված եւ հակաժողովրդական համակարգը վերացնելն է»։

 

«Մենք ակնկալում ենք, որ Ազգային Ժողովում ներկայացված ուժերը կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը եւ կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին», - ասել է պատգամավորը։

 

Նա նշել է, որ իրենք ստանում են տարբեր գործարքների առաջարկներ, «բայց կոռումպացված համակարգի հետ որեւէ փոխզիջում լինել չի կարող»։

 

«Այսօր մեր մեծ թիմով քննարկել ու արձանագրել ենք, որ պաշտոնների բաժանման, գործարքների, առեւտրի մասին որեւէ խոսք լինել չի կարող։ Մենք չենք գնալու որեւէ կուլիսային պայմավորվածության», - ասել է Փաշինյանը։

 

Նա ասել է, որ քանի որ Ազգային Ժողովը վարչապետ պետք է ընտրի մայիսի 1-ին, «ուստի պետք է հավաքվենք ու կենտրոնանանք, որպեսզի այդ օրը մեր ուժը ցուցադրենք ամբողջ թափով»։

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրում է Մարիոթ Արմենիա հյուրանոց բաց բանակցությունների՝ մամուլի ներկայությամբ եւ «ժողովրդի աչքի առաջ»։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին