Twins Study. Տիեզերքում մարդու գեները փոփոխվում են - Mediamax.am

34462 դիտում

Twins Study. Տիեզերքում մարդու գեները փոփոխվում են


Լուսանկարը` NASA


NASA-ի Twins Study-ի հետազոտության նախնական արդյունքները ցույց են տվել, որ տիեզերքում ճանապարհորդությունն ազդում է ԴՆԹ մեթիլացման վրա:

ԴՆԹ մեթիլացումը գործընթաց է, որը կարող է ազդել ԴՆԹ սեգմենտի գործունեության վրա՝ առանց հաջորդականությունը փոխելու:

 

«Տիեզերքում գեների պահվածքում դիտված ամենահետաքրքիր բանն այն է, որ երբ մարդու մարմինը հայտնվում է տիեզերքում, կարծես հրավառություն հիշեցնող պայթյուն է տեղի ունենում նրա օրգանիզմում», - ասել է Twins Study-ի ղեկավար Քրիս Մեյսոնը եւ հավելել,- «Այս ուսումնասիրության արդյունքում տեսանք հազարավոր գեների փոփոխում՝ ինչպես են դրանք միանում եւ անջատվում»:

 

Քրիս Մեյսոնն ասել է, որ այս հետազոտությունը մարդկային կենսաբանության առավել ամբողջական պատկերացումներից մեկն է.

 

«Այն, իսկապես, հիմք է տիեզերական ճամփորդության համար մոլեկուլային ռիսկերը, ինչպես նաեւ այդ գենետիկական փոփոխությունների հնարավոր կանխարգելման եւ կայունացման ուղիները հասկանալու համար»:

 

Twins Study հետազոտության արդյունքները կհրապարակվեն 2018թ.-ին:

 

Մեդիամաքսն ավելի վաղ հայտնել էր, որ NASA-ի Twins Study-ի հետազոտողները փորձում են գրել «գիտության սիմֆոնիան»` օգտագործելով երկվորյակ եղբայրների:

 

Մինչ Սքոթ Քելլին իր կյանքի մեկ տարին էր անցկացնում տիեզերակայանում, տիեզերական տարածության մեջ, նրա երկվորյակ եղբայրը` նախկին աստղագնաց Մարկ Քելլին, բնակվում էր Երկրի վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին