Գոգեն, Kitsune, PinUp մոդելներ, Գնդլիկ-բոքոնիկ, երազորսիչներ - Mediamax.am

exclusive
3887 դիտում

Գոգեն, Kitsune, PinUp մոդելներ, Գնդլիկ-բոքոնիկ, երազորսիչներ



Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին:

 

ՇԱԲԱԹ

 

Փետրվարի վերջին շաբաթ օրը սկսվում է մանկական գեղեցիկ ու բարի միջոցառումներով: Ժամը 12:00-ին եւ 14:00-ին Տիկնիկային թատրոնի բեմում «կհնչի» «Թզուկի երգը»։

 

Հանդիսատեսն էլ բարի թզուկին հանդիպած փորձությունների ու արկածների ականատեսը կլինի:

 

Տոմսերի արժեքը՝ 600-1200 դրամ:

 

***

 

Art Corner-ը նորից ստեղծագործական տրամադրությամբ է լցված լինելու: Ժամը 12:00-ին դպրոցական տարիքի արվեստասեր երեխաները ծանոթանալու են ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Պոլ Գոգենի աշխատանքներին եւ նկարելու են հանճարեղ պոստիմպրեսիոնիստի ոճով:

 

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ: Նախապես գրանցվելու համար զանգահարեք 095 585834 հեռախոսահամարով:

 

Միջոցառումը կկայանա նաեւ կիրակի օրը՝ժամը 16:00-ին:

 

***

 

Ժամը 14:30-ին Տիկնիկների Պատկերասրահի արվեստանոցում նկարազարդելու են Կավե գլխիկներ՝չխնայելով ներկերն ու ֆանտազիան:

 

Նախապես գրանցվելու համար զանգահարեք 077 73 00 05 հեռախոսահամարով:

Մասնակցության արժեքը՝1500 դրամ:

 

***

 

Ժամը 14:00-ին Միրզոյան Գրադարանը հրավիրում է բոլոր մեծերին ծուլանալու, լավ երաժշտություն վայելելու եւ վերաբացված մենյուից որեւէ բան համտեսելու ցերեկույթին:

 

Lazy Afternoon-ի երաժշտական հյուրերն են լինելու Kitsuné խմբի անդամներ Նարեկ Սիմոնյանը եւ Theador Monk-ը:

 

***

 

Երեկոյան «Մեր մեծերը» շարքի շրջանակներում Չարենցի տուն-թանգարանում հյուրընկալելու են բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին:

 

Հանդիպման ընթացքում բանաստեղծը կկարդա իր ստեղծագործությունները, կպատասխանի հարցերին, գրականագետների մասնակցությամբ հետաքրքիր զրույց կծավալվի:

 

Պոետիկ երեկոյի սկիզբը՝ ժամը 18:00-ին:

 

***

 

Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում «Սահմանախախտ» երաժշտական երեկո է լինելու՝ բազմաչափական, էթնո-էքսպերիմենտալ տարրեր պարունակող ստեղծագործությունների կատարման ներքո: Արտասովոր համերգին նվագելու է կոմպոզիտոր եւ դաշնակահար Լյուսի Խանյանի տրիոն, որի անդամներն են քանոնահար Մար Սարգսյանը եւ կլարնետահար Դուրու Օրսին:

 

 

Սկիզբը՝ ժամը 18:00-ին, տոմսի արժեքը՝ 2000 դրամ: Տեղերի ամրագրման համար զանգահարեք 010 580 783 , 091 52 46 45 հեռախոսահամարներով:

 

***

 

Ժամը 19:00-ին քաղաքում կբացվի նոր՝  Wine Time գինետունը:

 

Բացման արարողությանը ներկա գտնվելու եւ ջերմ մթնոլորտում երեկո անցկացնելու նպատակով հրավիրում են գինու բոլոր երկրպագուներին: «Ճշմարտություն գտնելու» նոր վայրը տեղակայված է Զաքյան 8 հասցեում:

 

***

 

Եթե ինչ-ինչ պատճառներով ներկա չեք գտնվելու Գրիգորի Լեպսի համերգին, կարող եք գնալ Դրամատիկական թատրոն եւ հետեւել «Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» կատակերգությունում ծավալվող սիրային խառնաշփոթին, որում ամուսինը սիրուհուն թաքուն բերում է իր տուն, իսկ կինը՝ սիրեկանին:

 

Դրությունը կարող է փրկել միայն ամեն ինչից տեղյակ սպասուհի Աննան:

 

Սկիզբը՝ ժամը 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ։

 

***

 

DAS ակումբում ժամը 21:00-ին վինտաժային թեմատիկ երեկո է մեկնարկելու՝ բոլոր աղջիկները պետք է ներկայանան գայթակղիչ PinUp մոդելների կերպարներով:

 

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ, մուտքը՝ զույգերով:

 

ԿԻՐԱԿԻ

 

Իլիկում մասնակցային ներկայացում է սպասվում: 2-8 տարեկան երեխաները Գնդլիկ-բոքոնիկի հետ «ճամփա են ընկնելու»` հասցնելով փախչել անտառի բնակիչներից:

 

Սկիզբը՝ժամը 12:00-ին, մեկ երեխայի մասնակցության արժեքը՝ 1000 դրամ:

Գրանցվելու համար զանգահարեք՝ 098 54 69 66 հեռախոսահամարով:

 

***

 

Ժամը 13:00-ին «Ես կարող եմ» արվեստի ստուդիայի «Բաց արվեստանոց»-ի շրջանակներում տեղի կունենա վարպետության դաս գեղանկարիչ Մհեր Չատինյանի հետ: Դասից հետո մասնակիցները կարող են մնալ եւ նկարել:

 

Մուտքավճարը՝1500 դրամ: Նախնական գրանցումը պարտադիր է: Մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք 091 25 54 02, 096 22 88 17 հեռախոսահամարներով:

 

***

 

MansArt ստուդիայում պատրաստելու են երազորսիչներ (Dreamcatcher), որոնք ֆիլտրում են երազները՝ թողնելով ննջողին միայն ամենաբարիները:

 

Սկիզբը՝ ժամը 14:00-ին, մասնակցության արժեքը՝2500 դրամ:

 

Գրանցվել կարելի է այստեղ կամ զանգահարելով 091 30 33 99 հեռախոսահամարով:

 

***

 

Երազորսիչի պատրաստման տրամաբանական շարունակություն կարող է հանդիսանալ ժամը 18:00-ին կայանալիք Ձայնի եւ համի տոնը: Հայաստանի յոգայի ֆեդերացիայում (Հրաչյա Քոչար, 2) տեղի կունենա մեդիտատիվ ձայնային դասը, որին կհաջորդի բուժիչ բույսերով թեյախմություն:

 

Մասնակցությունը՝ հանգանակության կարգով, ըստ ցանկության:

Մանրամասների համար զանգահարեք 094 80 80 40 հեռախոսահամարով:

 

***

 

Ժամը 18:00-ին Yes Republic-ում Pajama Party-է լինելու, որի ընթացքում երեխաները կպատրաստեն բուրավետ օճառներ եւ քնելու դիմակներ, համտեսելու են բլիթներ եւ խաղալու են տարբեր զվարճալի խաղեր:

 

Մուտքը՝ միայն պիժամաներով:

 

Գրանցվելու եւ մասնակցության արժեքը պարզելու համար զանգահարեք 060 75 00 55 հեռախոսահամարով:

 

***

 

Լավ ջազ լսելու ցանկության դեպքում կարելի է գնալ Club12, որտեղ ժամը 21:30-ից նվագելու է Վահագն Հայրապետյանի սեքստետը:

 

Տեղերը նախապես ամրագրելու համար զանգահարեք 096 25 12 12, 011 44 12 12 հեռախոսահամարներով:

 

***

 

Փետրվարի 25-ին Ջորջ Հարիսոնը կդառնար 75 տարեկան: Այդ առիթով ժամը 21:00-ին The Beatles փաբում կենդանի կատարմամբ կհնչեն ամենակրտսեր «բիթլ»-ի երգերը:

 

Մուտքն ազատ է:

 

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին