Դեղերի շուկան կլինի վարչապետի ուշադրության կենտրոնում - Mediamax.am

1402 դիտում

Դեղերի շուկան կլինի վարչապետի ուշադրության կենտրոնում


Լուսանկարը` http://svopi.ru/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել՝ ուղղված դեղերի շուկայի ախտորոշմանը, պետպատվեր իրականացնող բուժաշխատողների եւ նրանց այցելուների հարաբերությունների բարելավմանը:

Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն եւ իրավական կարգավորումների վերլուծություն:

 

Անդրադառնալով բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակինˋ վարչապետը նշել է, որ բուժաշխատող-այցելու հարաբերությունը բարելավելու համար առողջապահության նախարարությունը քսանօրյա ժամկետում կառավարությանը պետք է  ներկայացնի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման եւ դրանց հետ կապված հարաբերությունների ու պատասխանատվության ենթարկման մասին օրինագիծ:

 

Առողջապահության նախարարությունից վարչապետը եռամսյա ժամկետում ակնկալում է նաեւ առաջարկˋ պետպատվեր իրականացնող բուժաշխատողների անհատական գնահատման համակարգի ներդրման վերաբերյալ, որում կներառվեն նաեւ գնահատման արդյունքների հիման վրա բուժաշխատողների խրախուսման հնարավորությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին