Պրահայում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի ցուցահանդեսը - Mediamax.am

5126 դիտում

Պրահայում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի ցուցահանդեսը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Պրահայում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի աշխատանքների Moving Fragments ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կազմակերպել է Չեխիայում ՀՀ դեսպանությունը եւ Galerie Jakubska-ն:

 

 

Պրահայում Նարեկ Վան Աշուղաթոյանը ներկայանում է 29 գործով, որոնց մի մասը երբեւէ չի ցուցադրվել:

 

2015 թվականի մայիսին Մեդիամաքսը պատմել էր Երեւանում Նարեկ Վան Աշուղաթոյանի «Մասնիկապատում» առաջին անհատական ցուցահանդեսի մասին:

 

Նարեկն ունի աստվածաբանական եւ իրավաբանական կրթություն, նկարչական դասընթացների երբեւէ չի հաճախել, բայց մանկուց նկարել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին