Պետական մարմինների զբաղեցրած շենքերը կօպտիմալացվեն - Mediamax.am

5405 դիտում

Պետական մարմինների զբաղեցրած շենքերը կօպտիմալացվեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է վերանայել պետական մարմինների կողմից զբաղեցրած շենքերի օգտագործման նպատակահարմարությունը:

Գործադիր բոլոր մարմինների ղեկավարներին վարչապետը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցրած շենքային պայմանների օգտագործման արդյունավետությունն ու ներկայացնել համատեղ առաջարկություններ՝ տարածքների օպտիմալացման եւ առավել նպատակային օգտագործումն ապահովելու վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին