UWC Դիլիջանը միանում է One billion rising շարժմանը - Mediamax.am

6713 դիտում

UWC Դիլիջանը միանում է One billion rising շարժմանը


Լուսանկարը` huffpost.com


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջանի՝ կանանց հավասարության եւ առաջխաղացման խնդիրներով մտահոգ ուսանողները որոշել են միանալ One billion rising միջազգային շարժմանը եւ տարածել այն Հայաստանում։

Փետրվարի 18-ին, ժամը` 15։00-ին, UWC Դիլիջան քոլեջը՝ United Ambassadors at Large for Global Integration-ի եւ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում է միջոցառում, որի նպատակը UWC արժեքների եւ առաքելության առաջխաղացումն ու կանանց դեմ իրականացվող բռնության մասին իրազեկվածության աստիճանի բարձրացումն է։

 

Մշակույթի, պարի, երգի եւ պոեզիայի միջոցով One billion rising շարժման գաղափարները մարմին կստանան UWC Դիլիջանում։ Միջոցառմանը կմասնակցեն Դիլիջանի բնակիչները, Հայաստանում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ տարբեր երկրներից ժամանած հյուրեր։

 

Մասնակիցների թվում են Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի գլխավոր բժիշկ Եվգենիա Հովհաննիսյանը, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, Հայաստանում, Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Լորա Բեյլին, United Ambassadors at Large - for global integration ԱՄՆ-ի նախագահ Գրազիելա Սեիֆը, Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան, Disabilityinfo ՀԿ-ի նախագահ Զառա Բաթոյանը, ՄԱԶԾ «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին