Նախագահը հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ - Mediamax.am

2128 դիտում

Նախագահը հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել այն գիտական ձեռքբերումների խրախուսումը, որոնք կարող են օգտակար լինել երկրի ներսում որոշակի առաջընթաց ապահովելուն՝ հիմնարար գիտության զարգացմանը զուգահեռ նպաստելով գիտական մշակումների կիրառելիությանը:

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է՝ մարտի 17-ին հանդիպելով «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցների եւ պատասխանատուների հետ:

 

«Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախագահին երիտասարդ գիտնականներին հետեւողական աջակցության եւ խրախուսման համար՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերի շնորհիվ գիտությամբ զբաղվելը երիտասարդների համար տարեցտարի ավելի գրավիչ է դառնում, ինչի մասին է վկայում նաեւ հայտարարվող մրցույթներին մասնակցողների թվի զգալի աճը», - հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» նպատակը գիտության ոլորտը կադրային ներուժով համալրելն է, ինչպես նաեւ երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելով շփվելու արտերկրի իրենց գործընկերների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին