«Լույս»-ը հավերժ շարունակելու է իր գործը, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

3213 դիտում

«Լույս»-ը հավերժ շարունակելու է իր գործը, ասել է Սերժ Սարգսյանը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Լույս» հիմնադրամի համայնքի անդամների եւ «Ստարտ Արմենիա» 2016-2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողների հետ:

Սերժ Սարգսյանը մրցույթի հաղթողներին հանձնել է մրցանակները:

 

«Շատ ուրախ եմ, որ տասը տարի առաջ նախաձեռնած մեր փորձը հաջողությամբ շարունակվում է, եւ արդեն հարյուրավոր երիտասարդներ կարողացել են մի կողմից ստանալ լավ ուսում, մյուս կողմից՝ դա կապել Հայաստանի հետ, ձեռք բերել ընկերներ, հաստատել նոր կապեր: Կարծում եմ, որ «Լույսի» շրջանավարտների ու ընդհանրապես մեր բոլոր երիտասարդների համար եկել է ամենաիսկական ժամանակը ակտիվորեն մասնակցելու Հայաստանում սկսված բարեփոխումներին, որովհետեւ ամենից լավ դրանք կարող են իրականացնել երիտասարդները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նա վստահեցրել, որ «Լույս»-ը հավերժ շարունակելու է իր գործունեությունը եւ մշտապես իր նպաստն է բերելու Հայաստանի զարգացմանը:

 

«Մենք միշտ աջակցելու ենք այն երիտասարդներին, ովքեր ունակ են սովորելու աշխարհի լավագույն բուհերում, բայց հնարավորություն չունեն: Ունակությունը ձեզնից, հնարավորությունները՝ մեզնից»,- Սերժ Սարգսյանի այս խոսքերը մեջբերում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին