ՀՀ նախագահը շնորհավորել է քրդական համայնքի Նավրոզը - Mediamax.am

4532 դիտում

ՀՀ նախագահը շնորհավորել է քրդական համայնքի Նավրոզը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ:

«Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների եւ քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը:

 

Մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, եւ թող բացվող գարունը լավատեսությամբ ու երջանկությամբ լցնի ձեր կյանքը եւ ավելի ջերմացնի մեր դարավոր բարեկամությունը»,- ասված է ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին