Սպան ամենաբարձր մասնագիտությունն է, ասել է Լեւոն Մկրտչյանը - Mediamax.am

2673 դիտում

Սպան ամենաբարձր մասնագիտությունն է, ասել է Լեւոն Մկրտչյանը


Լեւոն Մկրտչյանը
Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ «ավելի բարձր մասնագիտություն, քան սպայի մասնագիտությունն է, չկա»:

«Սա արիստոկրատիայի, առաջամարտիկների, ազնվական դասի առաքելությունն է եղել պատմականորեն: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ յուրաքանչյուր դպրոցում լինեն երեխաների տասնյակներ, ովքեր կերազեն դառնալ սպա»,- հայտարարել է նախարարն այսօր մեկնարկած «Ազգ-բանակ» եռօրյա համաժողովի շրջանակում:

 

Նախարարը խոսել է հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտության մասին:

 

«Մենք պարտավոր ենք կրթական համակարգում դնել հիմնական չափորոշիչը, որը պարզ ձեւակերպմամբ անվանում ենք հայրենասիրական դաստիարակություն: Կրթական համակարգի կարեւոր խնդիրը սովորողին գիտելիք եւ հմտություն հաղորդելն է, բայց կա նաեւ մեկ այլ կարեւոր խնդիր, որը դրված է կրթության որակի հիմքում. դա սովորողի մոտ քաղաքացիական պատասխանատվության ձեւավորումն է»,- նշել է Լեւոն Մկրտչյանը։

 

Նախարարն ընդգծել է դպրոցները տեխնիկապես վերազինելու եւ նոր սարքավորումներով համալրելու կարեւորությունը:

 

«Մենք պետք է կարողանանք ազգ-բանակ գաղափարախոսությունը մատչելի, հասանելի դարձնել յուրաքանչյուր ընտանիքի համար: Սա կրթության համակարգի մեծագույն առաքելությունն է»,- ասել է ԿԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին