Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը կնշվի պետական մակարդակով - Mediamax.am

3494 դիտում

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը կնշվի պետական մակարդակով


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է:

 

Հանձնաժողովին հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել եւ ՀՀ նախագահի հավանությանը ներկայացնել ՀՀ եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2016թ. մայիսի 28-ի իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «նոր Սարդարապատ չի լինելու, որովհետեւ մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին