ՀՀ նախագահը շնորհավորել է Ֆրանսիայի ազգային տոնը - Mediamax.am

10658 դիտում

ՀՀ նախագահը շնորհավորել է Ֆրանսիայի ազգային տոնը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր: Նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երկկողմ հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ:

 

Նախագահը եւ Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմաբնույթ կապերը եւ կարեւորել սերտ փոխգործակցությունը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում:

 

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

 

«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների միջեւ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման եւ խորացման համար:

 

Հայաստանը մեծապես կարեւորում է Ֆրանսիայի՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:

 

Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում մեր երկրների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

 

Կարող եք կարդալ նաեւ Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին