Հոլիվուդում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը - Mediamax.am

12376 դիտում

Հոլիվուդում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 24 Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը:

Մեծանուն արտիստի պարգեւը «Կենդանի կատարում» անվանակարգում է։ Աստղը գտնվում է պատմական Pantages թատրոնի հարեւանությամբ։

 

 

Ավելի քան 70 տարվա երաժշտական կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է 1400 երգ (դրանցից 1300-ի անձամբ է հեղինակել) եւ թողարկել ավելի քան 390 ձայնասկավառակ, բոլորն էլ՝ բազմալեզու։ Նրա ձայնասկավառակներից շատերը ճանաչվել են «Ոսկե» եւ «Պլատինե»` գրանցելով միլիոնից ավելի օրինակների վաճառք: Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում։

 

Ստեղծագործական հսկայական ժառանգությունից բացի, Շառլ Ազնավուրը մեծ մարդասիրական գործունեություն է ծավալում։ Նրա ակտիվ բարեգործության վկայությունն է նաեւ «Pour Toi Armenie» հիթային երգից ստացված ողջ հասույթի ուղղումը Հայաստանում 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին։

 

Մաեստրոյի բարեգործական գործունեությանը նոր լիցք հաղորդելու նպատակով 2017 թ. Շառլ Ազնավուրն ու որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայտարարեցին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի հիմնական առաքելությունն է կրթական, սոցիալական եւ մշակութային նախագծերի իրականացումը։

 

Ազնավուրի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամը կներկայացնի հիմնադրամի առաքելությունն ու առաջին նախագիծը՝ Երեւանում Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանի եւ մշակութային կենտրոնի հիմնումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին