Հոկտեմբերի 21-ին համապետական շաբաթօրյակ կանցկացվի - Mediamax.am

3848 դիտում

Հոկտեմբերի 21-ին համապետական շաբաթօրյակ կանցկացվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է հետեւողականորեն շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում աշխատանքները:

«Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ եւ երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երեւանում:

Հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը»,- ասել է վարչապետը:

 

Նա ընդգծել է, որ բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ եւ աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ, մշակվել եւ Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանը կարգավորման միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրության փաթեթը:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ աղբահանության պայմանագրերի կնքման եւ վճարումների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում կնքված պայմանագրերի թիվը կրկնապատկվել է եւ կազմում է սուբյեկտների 25%-ը:

 

Ավելացվել է նաեւ աղբահանության համար վճարումների ծավալները՝ առանց Երեւանի, եւ կազմել 51,2%:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին