Սուրբ Նշան վանական համալիրի վերին աղոթատունը վերականգնվել է - Mediamax.am

exclusive
5696 դիտում

Սուրբ Նշան վանական համալիրի վերին աղոթատունը վերականգնվել է


Արձանախմբի ընդհանուր տեսքը՝ ըստ էսքիզային նախագծի
Արձանախմբի ընդհանուր տեսքը՝ ըստ էսքիզային նախագծի

Լուսանկարը` Սուրեն Աբովյանի արխիվից

Սուրբ նշան վանական համալիրի վերին արձանախումբը՝ վերականգնումից առաջ
Սուրբ նշան վանական համալիրի վերին արձանախումբը՝ վերականգնումից առաջ

Լուսանկարը` Գուգարաց թեմի ֆեյսբուքյան էջից

Արձանախմբի վերականգնման աշխատանքային գծագիրը
Արձանախմբի վերականգնման աշխատանքային գծագիրը

Լուսանկարը` Սուրեն Աբովյանի արխիվից

Սուրբ նշան վանական համալիրի վերին արձանախումբը՝ վերականգնման ընթացքում
Սուրբ նշան վանական համալիրի վերին արձանախումբը՝ վերականգնման ընթացքում

Լուսանկարը` Գուգարաց թեմի ֆեյսբուքյան էջից


Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի վերին աղոթատունը վերականգնվել է:

 

Գուգարաց թեմի դիվանը հայտնել է, որ վանքի վերաօծումը, թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, կկայանա 2017թ. դեկտեմբերի 9-ին:

 

Մեդիամաքսը վանքի վերականգնման աշխատանքներին անդրադարձել էր 2017թ.-ի մարտին, երբ Լուռու մարզպետարանը հրապարակել էր վերականգնման նախագծի լուսանկար, որը որոշ ճարտարապետների մոտ լայն քննարկումների եւ դժգոհության տեղիք էր տվել: Այն ժամանակ Մշակույթի նախարարությունից Մեդիամաքսին հայտնել էին, որ վերականգնման աշխատանքների թույլտվություն չեն տրամադրել:

Սուրբ նշան վանական համալիրի վերին արձանախումբը՝ վերականգնումից առաջ Սուրբ նշան վանական համալիրի վերին արձանախումբը՝ վերականգնումից առաջ

Լուսանկարը` Գուգարաց թեմի ֆեյսբուքյան էջից

Մեդիամաքսը դարձյալ դիմել է Մշակույթի նախարարություն, որտեղից հատնել են, որ տեղյակ են իրականացված վերականգնման աշխատանքներից եւ շինարարական կազմակերպությունը ստացել է նախարարության թույլտվությունը:

 

Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը տեղեկացրել է, որ վերականգնման նախագիծը մշակել է «ՇԻՆԷՔՍՊՐՏ» ընկերությունը, իսկ «վերականգնման աշխատանքների հսկողությունն իրականացնում են նախագծի հեղինակ Ս. Աբովյանն ու, որպես խորհրդատու, փորձառու վերականգնող ճարտարապետ Մ. Դանիելյանը: Աշխատանքները ղեկավարում է շինարարական կազմակերպության տնօրենը՝ ՀՀ Մշակույթի նախարարության հսկողությամբ»:

Սուրբ նշան վանական համալիրի վերին արձանախումբը՝ վերականգնման ընթացքում Սուրբ նշան վանական համալիրի վերին արձանախումբը՝ վերականգնման ընթացքում

Լուսանկարը` Գուգարաց թեմի ֆեյսբուքյան էջից

Արմեն Աբրոյանն ասել է, որ էսքիզային նախագիծը երկու անգամ է քննարկվել նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստերում եւ արժանացել է մասնագետների հավանությանը:

 

«Տարածքի ակնադիտման զննում է իրականացվել հնագետի կողմից եւ տրվել է եզրակացություն: Հնագիտական պեղման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ տարածքի բարեկարգման աշխատանքներն այս փուլում նախատեսված չեն: Նախագծման ելակետային տվյալներ են հանդիսացել 1946թ.-ին Հովհաննես Հակոբյանի կատարած չափագրությունները, որոնք լրամշակվել են հեղինակի կողմից»,- ասել է Արմեն Աբրոյանը:

Արձանախմբի վերականգնման աշխատանքային գծագիրը Արձանախմբի վերականգնման աշխատանքային գծագիրը

Լուսանկարը` Սուրեն Աբովյանի արխիվից

Նախագծի հեղինակ Սուրեն Աբովյանը Մեդիամաքսին հայտնել է, որ վանքի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2017թ.-ի օգոստոսի սկզբին, եւ շինաշխատանքները չեն մեկնարկել մինչեւ նախարարության թույլտվությունը ստանալը:

 

«Էսքիզային նախագծում որոշ դետալներ փոխվել են, բայց հիմնական տեսքը պահպանվել է: Վանքը, ինչպես որ եղել է նախկինում, վերականգնվել է պահպանված բեկորներով: Աշխատանքներն իրականացվել են երկու տեսակի քարով, որոնք բերվել են նույն հանքից, որի քարով կառուցվել է վանքը ժամանակին»,- ասել է նա:

Արձանախմբի ընդհանուր տեսքը՝ ըստ էսքիզային նախագծի Արձանախմբի ընդհանուր տեսքը՝ ըստ էսքիզային նախագծի

Լուսանկարը` Սուրեն Աբովյանի արխիվից

Սուրեն Աբովյանը հայտնել է, որ այս փուլում զանգակատան կառուցումը նախատեսված չէ: Վերականգնման աշխատանքների համար պահանջվել է մոտ 20 մլն դրամ:

 

1187 թ-ին կառուցված Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը կազմված է շինությունների երկու խմբից՝ տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին եւ սարահարթի վրա։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին