Երեւան: Մեդիամաքս: Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսը շարունակում է «Հանրապետություն» հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին:
Նախագծի հերթական գլուխը պատմում է 100 տարի առաջ Թիֆլիսում տիրող իրավիճակի մասին:
1917թ. նոյեմբերի վերջին դրությունն Անդրկովկասում լարված ու սպասողական էր: Տագնապալի լուրեր էին ստացվում թուրքական ռազմաճակատից, Հյուսիսային Կովկասում բախումներ էին սկսվել կազակների եւ հյուսիսկովկասյան ժողովուրդների միջեւ, Թիֆլիսում օրեցօր վատանում էր պարենի մատակարարումը։
«Հանրապետությունը» ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները:
Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: