Կարեն Կարապետյանը «թռիչքային աճի հնարավորություն» է տեսնում - Mediamax.am

2434 դիտում

Կարեն Կարապետյանը «թռիչքային աճի հնարավորություն» է տեսնում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ «մենք թռիչքային աճ ապահովելու բացառիկ հնարավորություն ունենք»:

«3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ եւ տնտեսական կարճատեւ հաղթանակներ՝ երկարատեւ ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի կայուն, երկարատեւ աճը: Մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների», - մարտի 13-ի երեկոյան ասել է վարչապետը՝ Լիբանանում ՀՀ դեսպանությունում հանդիպելով հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

«Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք: Հայաստանի բնակչությունը, մեր երիտասարդները մեծ կարիք ունեն շփվելու արժանավոր, ճանապարհ անցած մարդկանց հետ, որպեսզի նրանց աշխարհայացքը փոխանցվի իրենց: Այդ իմաստով մեր հայրենակիցները, մեր համայնքները չափազանց կարեւոր են:

 

Վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել: Վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող եւ արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել:

 

Անպատճառ ուշադրություն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում եւ նաեւ ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը եւ վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի ամենալավ երկիրը հայերի համար», - ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին