«Սեւան» ազգային պարկում 14 մլրդ դրամի բարեփոխում կիրականացվի - Mediamax.am

3105 դիտում

«Սեւան» ազգային պարկում 14 մլրդ դրամի բարեփոխում կիրականացվի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում:

Այս մասին այսօր նշվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում:

 

Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ եւ ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն, ցուցանակների տեղադրմանը, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի կազմակերպմանը, դեպի հուշարձաններ ճանապարհների կառուցմանն ու հիմնանորոգմանը:

 

Միջոցառումներ են ձեռնարկվելու նաեւ պատասխանատու արդյունագործական ձկնորսության, էկոլոգիապես մաքուր արտադրության, ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման, Լճաշեն-Սեւան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման եւ այլ ուղղություններով:

  

Այս տարվա ընթացքում ազգային պարկի տարածքում  մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է երկու ներդրումային ծրագրի իրականացում:

 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետք է հաշվի առնել նաեւ համայնքների մոտեցումները՝ վերջիններիս զարգացմանը չխոչընդոտելու նպատակով: 

 

Վարչապետը կարեւորել է  ազգային պարկի տարածքի գոտիավորումը, ինչպես նաեւ  ներդրումային ծրագրերի իրականացման  համար հստակ չափանիշների սահմանումը, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանման մասով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին