Գնդեվազի ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է - Mediamax.am

2020 դիտում

Գնդեվազի ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է


Լուսանկարը` «Լիդիան Արﬔնիա»

Լուսանկարը` «Լիդիան Արﬔնիա»

Լուսանկարը` «Լիդիան Արﬔնիա»

Լուսանկարը` «Լիդիան Արﬔնիա»


Ամբողջովին վերականգնվել է Գնդեվազ համայնքի ջրագիծը, որը վնասվել էր մայիսի 18-ի երեկոյան Ամուլսարի շինարարական աշխատանքների ժամանակ:

Վթարը տեղի էր ունեցել շինարարական 7-րդ հարթակի ստորին հատվածում, որի հետեւանքով համայնքին մատակարարվող ջրին հող էր խառնվել։ Վնասված ջրագծով ջրամատակարարումը դադարեցվել էր։

 

Ներկայումս ջրագիծը վերանորոգված է, վթարի հետեւանքները` վերացված, իսկ ջրամատակարարումը` վերականգնված։ Այս պահին իրականացվում են ոռոգման ջրամբարի մաքրման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել այսօր։ Վթարի ողջ ընթացքում ընկերոթյունը Գնդեվազ համայնքի բնակիչներին ապահովել է խﬔլո ջրով։

 

«Լիդիան Արﬔնիա» ընկերոթյոնը ներողություն է խնդրել համայնքի բնակիչներից` պատճառաբանելով, որ ճանապարհների եւ որոշ ենթակառույցների շինարարական աշխատանքերի իրականցման համար ներգրավել է հայաստանյան մոտ ﬔկ տասնյակ մասնագիտացված կապալառուներ։

 

“Արդեն մոտ երկու տարի տեւող լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքում ջրագիծը ﬖասվոմ է երրորդ անգամ։ Շինարարական աշխատանքների ժամանակ կապալառու ընկերության կողﬕց նման դեպքերը դժվար է ամբողջոթյամբ բացառել, այդուհանդերձ, «Լիդիան Արﬔնիայի» համար անընդունելի է այդպիսի թերացումը։ Ընկերոթյունը պատրաստվոմ է դիﬔլ համապատասխան լիազորված մարﬕններին՝ տեղի ունեցածի լիարժեք քննություն իրականացնելու նպատակով”,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին