Yerevan Web Meetings. Lenta.ru-ի հիմնադիրը կոչ է արել չկրկնօրինակել հաջողված նախագծերը եւ չգնել տրաֆիկ - Mediamax.am

17353 դիտում

Yerevan Web Meetings. Lenta.ru-ի հիմնադիրը կոչ է արել չկրկնօրինակել հաջողված նախագծերը եւ չգնել տրաֆիկ


Անտոն Նոսիկը
Անտոն Նոսիկը

Լուսանկարը` Mediamax

Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում կայացավ վարպետության երրորդ դասը
Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում կայացավ վարպետության երրորդ դասը

Լուսանկարը` Mediamax

Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում կայացավ վարպետության երրորդ դասը
Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում կայացավ վարպետության երրորդ դասը

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում վարպետության երրորդ դասը հոկտեմբերի 29-ին անցկացրել է ռուսաստանյան ամենահայտնի ինտերնետ գործիչներից մեկը` Անտոն Նոսիկը, ով ստեղծել է այնպիսի հայտնի ինտերնետ ռեսուրսներ, ինչպիսիք են Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, Vesti.ru-ն եւ Newsru.com-ը.

Պատմելով ինտերնետ-լրատվամիջոցների ծագման մասին՝ Անտոն Նոսիկն ասել է, որ դրանց ծագումը ավանդական լրատվական գործակալությունների տրանսֆորմացիայի հետեւանքն է: Այս ամենի հետ մեկտեղ Lenta.ru-ն չի հավակնում մրցակցել ավանադական լրատվական գործակալությունների հետ՝ աշխարհով մեկ թղթակացական կետեր ունենալու առումով, այլ ընդհակառակը` տեղադրելով իր կայքում դրանց վրա հղումը, Lenta.ru-ն այդպիսով ընդլայնում է դրանց լսարանն ու ընթերցողների բանակը:

 

Անտոն Նոսիկի խոսքով, Lenta.ru նախագծում սկզբում աշխատել է 9 հոգի, ովքեր ունիվերսալ աշխատակիցներ էին` միաժամանակ լրագրողներ, խմբագիրներ եւ էջադրողներ: Թիմում չկար գործառույթների հստակ բաժանում. բոլորն ամեն ինչ անում էին:       

 

Lenta.ru նախագծի հաջողության գաղտնիքը, նրա խոսքով, ինտերնետ-հարթակի զարգացման ճիշտ ուղղությունն էր: “Մեզ օգնեց հստակ պատկերացումն այն մասին, թե ինչ են ուզում կարդալ մարդիկ”,- ասել է Անտոն Նոսիկը, հավելելով, որ լրատվական բիզնես հիմնելու ժամանակ իր թիմը չուներ ինչ-որ վարկածներ, եւ ամեն ինչ հստակեցվում էր էմպիրիկ ճանապարհով, այսինքն` փորձարկվում էր լսարանի վրա:          

 

Անդրադառնալով քոնթենթի գեներացիայի թեմային՝ Անտոն Նոսիկը նշել է, որ սոցիալական ցանցերն ու որոնման համակարգերը բնավ շահագրգռված չեն մասնակցել դրան:  

 

“Պայմանականորեն ասած, լինում է շատ լավ բիզնես, լավ բիզնես, վատ բիզնես, շատ վատ բիզնես, եւ լինում է քոնթենթի գեներացիա:  Դա ինտերնետ-բիզնեսում “ամենաանիծված” գործն է”,- ասել է մասնագետը: Բացատրելով իր այս վարկածը` Անտոն Նոսիկը մատնացույց է արել այն, որ սոցիալական ցանցերն ու որոնման համակարգերը “ընդամենը շահագործում են իրենց ծրագրային սքրիփթը”, մինչդեռ բովանդակության ստեղծումը մշտական ինտելեկտուալ գործընթաց է, որը պահանջում է ոչ քիչ ֆինանսական ներդրումներ:       

 

“Բացի այդ, մեդիա-գովազդը, ինտերնետ-բաներները մեռած ժանր են, եւ դրանց միակ գործառույթն իմիջային գովազդն է”,- ասել է Անտոն Նոսիկը` նշելով, որ միեւնույն ժամանակ բաներները մնում են ինտերնետային ԶԼՄ-ների եկամտի միակ աղբյուրը: 

 

Անտոն Նոսիկը խորհուրդ է տվել սեփական ինտերնետ-բիզնես հիմնել ցանկացողներին նախ անկեղծ պատասխանել հետեւյալ 3 հարցերին.

 

-    ուզո՞ւմ եմ ես արդյոք ընդհանրապես զբաղվել բիզնեսով եւ նախապես չիմանալ, որքան գումար կվատսակեմ 

 

-    ինչո՞ւ եմ ես ցանկանում զբաղվել հենց դրանով

 

-    ինչո՞ւ է բիզնեսի այս տեսակը զգում հենց իմ կարիքը:   

 

“Մտորելով այն հարցի շուրջ՝ ինչու եք դուք ցանկանում զբաղվել այս բիզնեսով, այն պատասխանը, թե “որորվհետեւ այլ մարդիկ դրա վրա մեծ գումարներ են աշխատել”, չի ընդունվում, որովհետեւ անիմաստ է կրկնօրինակել ուրիշենրի հաջողությունը` 2011-ին գնելով մի գնացքի տոմս, որը մեկնել է 2008-ին”:   

 

Խոսելով ինտերնետ-ԶԼՄ-ների լսարանի մասին, Անտոն Նոսիկը նկատել է, որ որակյալ օնլայն պարբերականներն ունեն ավելի քիչ թվով ընթերցողներ, քան “դեղինները”. Սակայն նա ընդգծել է, որ որակյալ օնլայն ԶԼՄ-ների լսարանն ավելի է հետաքրքրում գովազդատուներին:

 

Անդրադառնալով տրաֆիկի գնման հարցին` մասնագետն ասել է, որ սեփական ռեսուրսն այդ կերպ զարգացնելն ինքնախաբեություն է, որի արդյունքում այդ ռեսուրսների սեփականատերերն անգամ գաղափար չունեն սեփական լսարանի մասին:

    

Հանդիպման ավարտին Անտոն Նոսիկը մատնացույց է արել ինտերնետ-նախագծերի՝ բջջային հարթություն տեղափոխվելու կարեւորությունը: “Ինտերնետում գրող եւ կարդացող մարդը վերափոխվում է մարդու, ով գրում եւ կարդում է բջջային սարքավորմամբ”,- ասել է Անտոն Նոսիկը` գովաբանելով Հայաստանում բջջային ինտերնետի սակագինը, ինչով հաճելիորեն զարմացրել է վրապետության դասի մասնակիցներին:

 

Yerevan Web Meetings նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել վեբ-քոնթենթի ստեղծման եւ առաջխաղացման արտերկրի լավագույն  փորձը: Մեդիամաքս-ն իրականացնում է նախագիծը գլխավոր հովանավոր, Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին