«Բոլորս պետք է օգնենք Փաշինյանին», ասել է Ռուբեն Վարդանյանը - Mediamax.am

11806 դիտում

«Բոլորս պետք է օգնենք Փաշինյանին», ասել է Ռուբեն Վարդանյանը


Լուսանկարը` Aurora


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար»:

«Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ: Երկիրը բարեփոխումների եւ արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Նրան [Նիկոլ Փաշինյանին] դժվարին աշխատանք է սպասվում եւ մենք բոլորս պետք է օգնենք նրան, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար: Մարդիկ նրան վստահության մեծ մանդատ են տվել եւ ես հույս ունեմ, որ նա կկարողանա արդարացնել այդ մեծ սպասելիքները, որքան էլ դա դժվար լինի: Նա, իհարկե, երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի ճանապարհով տանելու փորձ չունի, բայց եթե կարողանա հանդես գալ որպես պրոֆեսիոնալ եւ ազատ մտածող մարդկանց համախմբող, կարող է հաջողության հասնել», - ասել է Ռուբեն Վարդանյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

 

Խոսելով Հայաստանում տիրող տրամադրությունների մասին, Ռուբեն Վարդանյանն ասել է.

 

«Մենք ապրում ենք անհավատալի լավ ժամանակներում եւ մարդիկ շատ հույսեր եւ դրական հույզեր ունեն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին