«Կասկադի պատմություն»-ը՝ նվիրված Գաֆեսճյան կենտրոնի 10-ամյակին - Mediamax.am

3929 դիտում

«Կասկադի պատմություն»-ը՝ նվիրված Գաֆեսճյան կենտրոնի 10-ամյակին


Վահագն Մարաբյանը
Վահագն Մարաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գաֆեսճյան արվեստի կենտրոնում մարտի 1-ին բացվել է «Կասկադի պատմություն» վավերագրական լուսանկարների ցուցադրությունը:

 

Այն նվիրված է Գաֆեսճյան կենտրոնի 10-ամյակին եւ ազդարարում է մեկնարկը հոբելյանական միջոցառումների, որոնք ամփոփելու են կենտրոնի հանրային, ցուցահանդեսային, կրթական ծրագրերը:

 

«Սասունցի Դավիթ» սրահում «Կասկադ»-ի գոյության երկու փուլերն են: Մեկը ներկայացնում է կառուցման ընթացքն ու տարիներով անավարտ մնացած համալիրի տեսքը, մյուս հատվածում վերածնված «Կասկադ»-ն է:

 

«Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան եւ Սարգիս Գուրզադյան ճարտարապետական թիմի նախագիծն անավարտ մնաց 1988-ի ավերիչ երկրաշարժի, ապա՝ Խորհրդային միության փլուզման պատճառով: 

Վահագն Մարաբյանը Վահագն Մարաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալիրը բարձիթողի վիճակում էր, եւ դատապարտված էր քայքայման մինչեւ 2002 թվականը, երբ հիմնադրվեց Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը, որը ստանձնեց ամբողջ համալիրի վերանորոգումը: 7 տարի տեւած մեծածավալ աշխատանքներից հետո 2009 թվականին ի վերջո բացվեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնն իր զանազան ցուցադրություններով»,- ասում է կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 

 

Համալիրի համահեղինակ Ասլան Մխիթարյանը պատմում է, որ ի սկզբանե «Կասկադ»-ի կառուցումը երկու նպատակ է ունեցել՝ ցուցասրահներ բացել եւ թեթեւացնել տրանսպորտային ծանրաբեռնվածությունը՝ շարժասանդուքների օգնությամբ կապելով քաղաքի կենտրոնն ու «Հաղթանակ» զբոսայգին:

 

Ճարտարապետը հիշում է՝ մինչեւ համալիրի այս տարբերակին հասնելը, շատ տառապանքների միջով են անցել: Ասում է՝ փառք Աստծուն, Ջերարդ Գաֆեսճյանը «Կասկադը» բերեց նախագծային տեսքի, ու նրա մահից հետո էլ հիմնադրամը շարունակում է այդ աշխատանքները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասլան Մխիթարյանին մտահոգում է համալիրի վերեւի անավարտ հատվածը. 

 

«Ես մտածում եմ, որ կարելի է երաժշտական դահլիճ կառուցել եւ կոչել Շառլ Ազնավուրի անունով: Այնտեղ կարող են լինել թանկարժեք, հնաոճ իրերի, մեր արվեստագետների գործերի խանութներ, գրքերի պասաժ, սրճարաններ, ռեստորաններ, որ շնչի, աշխատի այդ հատվածը: Մենք ուզում ենք տուրիզմը զարգացնել: Տուրիզմը հյուրանոցով չի զարգանում, զբոսաշրջիկը գալիս է, որ մի բան տեսնի: Իսկ հիմա բարձրանում է «Կասկադի» վերեւի հատվածը, հասնում փոսին, քոռ ու փոշման հետ է գնում»:

 

Երեւանի Կասկադը` կենդանի պատմություն

 

Ասլան Մխիթարյանը համալիրի անավարտ հատվածի երկու նախագծի ունի: Ասում է՝ երկուսն էլ մի քանի ամիս առաջ ուղարկել է Երեւանի քաղաքապետին ու վարչապետին: Արձագանք չկա: 

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին