Վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի մասին վկայող հուշաքարը - Mediamax.am

1209 դիտում

Վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի մասին վկայող հուշաքարը



Երեւան: Մեդիամաքս: Հնդկաստանում վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ Մադրասի Հայկական կամրջի պատմությունը լատիներեն, պարսկերեն եւ հայերեն արձանագրված է հուշաքարի վրա։ Արձանագրության հայերեն հատվածը, սակայն, ժամանակի ընթացքում ամբողջությամբ բետոնապատվել էր։ 

 

Ամիսներ առաջ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը դիմել էր պատկան մարմիններին՝ թույլատրելու հուշաքարի վերականգնումը։ 

 

Մադրասի Հայկական կամուրջը համարվում է Հնդկաստանի հայկական հարուստ մշակութային ժառանգության արժեքավոր կոթողներից: Այն իր միջոցներով 1726-ին կառուցել է ջուղահայ վաճառական Պետրոս Ոսկան Վելիջանյանը, որը հայտնի է Խոջա Պետրոս անունով։

 

Դարեր շարունակ Հայկական կամուրջը հանդիսացել է Մադրասի երկու հատվածները կապող կարեւորագույն օղակ եւ միայն 1966-ին դրա անմիջական հարեւանությամբ կառուցվել է նոր կամուրջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին