DHL Express-ը կաջակցի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին - Mediamax.am

5530 դիտում

DHL Express-ը կաջակցի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին



Երեւան: Մեդիամաքս: DHL Express ընկերությունը հայտնել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հետ համագործակցության մեկնարկի մասին։

Համագործակցությունը միտված է Հայաստանի երիտասարդների կրթական հնարավորությունների եւ զբաղունակության խթանմանը եւ կնշանավորվի որպես DPDHL Group-ի 15-րդ համագործակցություն «Կրթություն բոլորի համար» կազմակերպության հետ նոր ռազմավարական շրջանակներում՝ ուղղված նպաստելու աշակերտների զբաղունակության եւ կենսական հմտությունների զարգացմանը ամբողջ աշխարհում։

 

«Մենք ցանկանում ենք, որ մեր աշակերտները զինված լինեն աշխատանքի շուկա թափանցելու եւ Հայաստանի զարգացմանը էապես նպաստելու համար անհրաժեշտ հմտություններով։ Մենք շատ ոգեւորված ենք այն ծրագրերով, որոնք «Դի-Էյչ-Էլ»-ի հետ մեր համագործակցության շնորհիվ կծավալվեն մեր աշակերտների առաջնորդական ջիղի, լսելիության եւ զբաղունակության զարգացման ուղղությամբ», - ասել է  «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը:

 

Բացի ֆինանսական աջակցության տրամադրումից, նախատեսվում է նաեւ «Դի-Էյչ-Էլ Էքսպրես Հայաստան»-ի աշխատակիցների կողմից կամավորական աջակցություն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի ավելի քան 130 մասնակիցներին։ 

 

«Այսօր Հայաստանում մեր երիտասարդության մոտ 40%-ը տնտեսապես ակտիվ չէ, եւ ոչ ակտիվ աշխատուժի կեսից ավելին բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ են։ Մենք ցանկանում ենք աջակցել այս երիտասարդներին՝ նրանց փոխանցելով սեփական զբաղունակության զարգացման եւ հասարակությանը նպաստելու համար պահանջվող հմտությունները»,- ասել է «Դի-Էյչ-Էլ Էքսպրես Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Յուխանաեւը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին