Հայկական Երուսաղեմը - Mediamax.am

exclusive
26500 դիտում

Հայկական Երուսաղեմը


Լուսանկարը` REUTERS

REUTERS
REUTERS

Լուսանկարը` REUTERS

Երուսաղեմի հայկական թաղամասը
Երուսաղեմի հայկական թաղամասը

Լուսանկարը` տրամադրել է Յանա Չեխանովեցը

Յանա Չեխանովեցը
Յանա Չեխանովեցը

Լուսանկարը` Նիկոլայ Բուսիգին

Երուսաղեմի հայկական թաղամասի այգիները
Երուսաղեմի հայկական թաղամասի այգիները

Լուսանկարը` տրամադրել է Յանա Չեխանովեցը

Յանա Չեխանովեցը զեկույցի շնորհանդեսին Մոսկվայում
Յանա Չեխանովեցը զեկույցի շնորհանդեսին Մոսկվայում

Լուսանկարը` Նիկոլայ Բուսիգին

«Շվաբրերով կռիվը»
«Շվաբրերով կռիվը»

Լուսանկարը` maxpark.com

6-րդ դարի խճանկար՝ «Արտաբանի մոր՝ Շուշանիկի գերեզման» գրությամբ
6-րդ դարի խճանկար՝ «Արտաբանի մոր՝ Շուշանիկի գերեզման» գրությամբ

Լուսանկարը` տրամադրել է Յանա Չեխանովեցը

Երուսաղեմի հայկական թաղամասը
Երուսաղեմի հայկական թաղամասը

Լուսանկարը` տրամադրել է Յանա Չեխանովեցը

Արմեն Ղազարյանը
Արմեն Ղազարյանը

Լուսանկարը` Նիկոլայ Բուսիգին

Հովհանավանք վանական համալիր, եկեղեցի ու մատուռ, 13-րդ դար
Հովհանավանք վանական համալիր, եկեղեցի ու մատուռ, 13-րդ դար

Լուսանկարը` տրամադրել է Արմեն Ղազարյանը


Սուրբ Երկրում հայերի բնակեցման պատմությունը սկիզբ է առնում I դարում: Մինչ այդ Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի տարածքում մենաստան էր, որտեղ միայն վանականներ էին ապրում: Սուրբ Երկրում բյուզանդական ճգնավորության հիմնադիրներից մեկը համարվում է հայկական ծագում ունեցող Սուրբ Եվփիմիոսը:

 

Այսօր Հին քաղաքը բաժանված է չորս՝ հայկական, մուսուլմանական, քրիստոնեական եւ հրեական թաղամասերի: Չնայած որ համայնքը մեծ չէ, հայերը զբաղեցնում են Հին քաղաքի բավականին զգալի հատվածը՝ գրեթե մեկ քառորդը: Դարերի ընթացքում հայկական թաղամասը կառուցվել է Սրբոց Հակոբեանց տաճարի շուրջ:

 

«Սա շատ հին համայնք է, չհաշված հրեականը, թեեւ հրեաները պարբերաբար լքում էին այս տարածքները, իսկ հայերը այստեղ եղել են միշտ», - Մեդիամաքսի հետ զրույցում ասել է Իսրայելի հնությունների ծառայության հնագետ, Սուրբ Երկրում վաղ կովկասյան քրիստոնեական համայնքների պատմության մասնագետ Յանա Չեխանովեցը: Ինքը՝ Յանան նույնպես բնակվում է հայկական թաղամասում եւ ամուսնացած է հայի հետ, ում ընտանիքը գաղթել է Թուրքիայից: Վերջերս Մոսկվայում նա «Հայկական Երուսաղեմ» թեմայով  դասախոսություն է կարդացել, որը կազմակերպել էր մոսկովյան «Էշկոլոտ»  կենտրոնը:

 

 

Հայկական թաղամասը Հին քաղաքի միակ վայրն է, որտեղ շինարարության համար ազատ տարածքներ կան: Այստեղ այգիներ կան՝ յուրահատուկ օազիսներ, հայերը նույնիսկ սեփական կայանատեղի ունեն, չնայած, անհասկանալի է, բնակիչների ինչի՞ն են պետք մեքենաները:

 

Քանի որ թաղամասը կառուցվել է մենաստանի շուրջ, դրա ողջ տարածքով պատ է ձգվում: Դա, ասես, քաղաքի մեջ մի քաղաք լինի: Հայկական թաղամաս կարելի է մուտք գործել միայն մեկ դռնով: Այդ 16-րդ դարի դարպասի մոտ դռնապան է հերթապահում, ով հետևում է մտնող-ելնողներին: Նրա գլխավոր նպատակն է ներս չթողնել օտար մարդկանց: Թաղամասի բնակիչներից բացի այլ անձանց մուտքը խստիվ արգելված է: Օտարը կարող է ներս անցնել միայն հատուկ թույլտվություն ունենալու դեպքում, կամ եթե նրան հյուր են սպասում:

Երուսաղեմի հայկական թաղամասը Երուսաղեմի հայկական թաղամասը

Լուսանկարը` տրամադրել է Յանա Չեխանովեցը

Հետաքրքիր է, որ երեկոյան ժամը 10-ին դուռը փակվում է, եւ ով չհասցրեց մտնել թաղամաս, դուրսն է մնում: Սակայն բացառություններ էլ են արվում: Եթե հայերը մասնակցում են որեւէ միջոցառման թաղամասից դուրս, օրինակ՝ հարսանիք են նշում, ապա նրանց համար դուռը բացվում է: Որոշ հայ ընտանիքներ բնակարաններ են գնել թաղամասից դուրս, սակայն մեծ մասը շարունակում է ապրել հին տեղում, եւ նման խիստ պայմանները նրանց չեն խանգարում:

 

Յանա Չեխանովեցի խոսքով, հայերը բնակություն են հաստատել մենաստանին պատկանող տարածքում 1915 թ-ից հետո, երբ հայերի մեծ հոսք ուղղվեց նաեւ դեպի Պաղեստին: Հայ հոգեւորականները ընդունեցին գաղթականներին եւ տեղավորեցին մենաստանում: Այդպես էլ ձեւավորվեց Երուսաղեմի հայ համայնքը:

Յանա Չեխանովեցը զեկույցի շնորհանդեսին Մոսկվայում Յանա Չեխանովեցը զեկույցի շնորհանդեսին Մոսկվայում

Լուսանկարը` Նիկոլայ Բուսիգին

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հայկական թաղամասում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում՝ թեմատիկ պաստառներ են փակցվում, երթեր են անցկացվում, ծաղիկներ դրվում: Եղեռնի զոհերի հուշարձանը հայկական գերեզմանոցում է: 

Երուսաղեմի հայկական թաղամասի այգիները Երուսաղեմի հայկական թաղամասի այգիները

Լուսանկարը` տրամադրել է Յանա Չեխանովեցը

Շվաբրերով կռիվ

 

Տարբեր կրոնների ներկայացուցիչների առկայությունը նման փոքր տարածում, իհարկե, զերծ չի մնում տարաձայնություններից:

 

«Երբ զբոսաշրջիկները գալիս են Երուսաղեմ, զարմանում են, ինչպե՞ս են հայերը զբաղեցրել նման մեծ տարածք եւ որտեղի՞ց նրանց այդքան սեփականություն: Հայերը հատուկ իրավունքներ ու տոներ ունեն, որոնք ձեւավորվել են դարերի ընթացքում: Եվ նրանք այդ ամենը պահպանում են մինչ օրս», - պատմում է Յանան:

Յանա Չեխանովեցը Յանա Չեխանովեցը

Լուսանկարը` Նիկոլայ Բուսիգին

Հին քաղաքի բոլոր չորս համայնքների հատուկ իրավունքները ձեւավորվում էին դարեր շարունակ, եւ ի վերջո 19-րդ դարի ավարտին բոլոր խմբերի ներկայացուցիչները եկան համաձայնության՝ ընդունեցին այսպես կոչված ստատուս-քվոն: Այժմ Հին քաղաքի յուրաքանչյուր սանտիմետրը պատկանում է որեւէ համայնքի:

 

Իսկ Բեթղեհեմում, Սուրբ Ծննդյան տաճարում ամեն տարի Մեծ Պահքից առաջ շբաբրերով «մեծ կռիվ» է տեղի ունենում հայերի ու հույների միջեւ: «Հույները միշտ պարտվում են՝ նրանք ավելի քիչ թվով ճեմարանականներ ունեն ու նրանք ավելի տարիքով են: Իսկ հայերը ավելի երիտասարդ են ու ուժեղ», - հումորով պատմում է հնագետը: Իսկ ի՞նչ կապ ունեն շբավրերը: Բանն այն է, որ Մեծ պահքից առաջ ընդունված է մաքրել տաճարը, այդ իսկ պատճառով կռվի բոլոր մասնակիցները «զինված» են լինում ։

«Շվաբրերով կռիվը» «Շվաբրերով կռիվը»

Լուսանկարը` maxpark.com

Կարապետը, Հակոբը եւ Բաբկենը՝ Սուրբ երկրի առաջին ուխտագնացները

 

Առաջին հայկական գտածոները Սուրբ Երկրի տարածքում հայտնաբերվել են 1870-ական թվականների հնագիտական պեղումների ժամանակ` ռուսներին պատկանող տարածքում՝ Ձիթենյաց լեռան վրա։ Այդ շրջանում Պաղեստինի ռուսական հոգեւոր առաքելության ղեկավար վարդապետ Անտոն Կապուստինը ձեռք էր բերել մի հողատարածք, որի վրա որոշել էր կառուցել Սպասո-Վոզնեսենսկի մենաստանը։ Վարդապետը սիրող հնագետ էր եւ տարբեր հնություններ էր հավաքում։ Շինարարության մեկնարկից առաջ նա որոշեց պեղումներ անցկացնել, որոնց շնորհիվ

հայտնաբերվեց նրբագույն աշխատանքի մի խճանկար, որի մեկ երրորդն էր պահպանվել միայն։ Խճանկարի տակ գերեզման էր հայատառ գրությամբ՝«Արտաբանի մոր՝ Շուշանիկի գերեզմանը»։ Հայտնաբերվել էր եւս երեք գերեզման, որոնց վրա փորագրված էին խաչեր եւ կանանց անուններ։ Բոլոր այդ գրությունները հայերեն էին։

6-րդ դարի խճանկար՝ «Արտաբանի մոր՝ Շուշանիկի գերեզման» գրությամբ 6-րդ դարի խճանկար՝ «Արտաբանի մոր՝ Շուշանիկի գերեզման» գրությամբ

Լուսանկարը` տրամադրել է Յանա Չեխանովեցը

Գտնվել էին նաեւ ուխտավորների կողմից թողած մի քանի հայկական գրություններ։ Դավթի քաղաքում 6-10-րդ դարերում իրենց «ստորագրություններն» էին թողել ոմն Հակոբն ու Կարապետը։ Իսկ ուխտավորի ամենահին գրությունը հայտնաբերվել էր Նազարեթում։ Այն թվագրվում է 5-րդ դարով։ Դա հայկական արական անվան հատված է՝ «գեն», ամենայն հավանականությամբ՝ «Բաբգեն»։

 

20-րդ դարի 50-ական թվականներին, երբ հոգեւորականները որոշեցին վերանորոգել Սրբոց Հակոբեանց տաճարի հատակը, նրանք նույնպես պեղումներ անցկացրեցին։ Տաճարի ամենահին հատվածում ի հայտ էին եկել փոքրիկ բյուզանդական մատուռի հատվածներ, որը թվագրվում է 5-6 դդ.: Բյուզանդական ձեռագրերին համաձայն, այդ մատուռը նվիրված էր Սուրբ Մինային։ Հայ եպիսկոպոսի զեկույցը այդ պեղումների մասին տպագրվել է հնագույն «Սիոն» ամսագրում։

 

Ավելի ուշ՝ 1960-ականներին, անգլիացիները պեղումներ անցկացրեցին նաեւ հայկական գերեզմանոցին հարող տարածքում։ Պեղումների առավել արժեքավոր գտածոն դարձավ Հերովդես Մեծի պալատի հիմքը, որտեղ տոթ օրերից մեկում անցուդարձ էր անում Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի Պոնտացի Պիղատոսը։

Երուսաղեմի հայկական թաղամասը Երուսաղեմի հայկական թաղամասը

Լուսանկարը` տրամադրել է Յանա Չեխանովեցը

«Եթե ի մի բերենք հին ձեռագրերը, գրությունները, հնագիտական պեղումների տվյալները, ապա կտենենք, որ հայերը հին Երուսաղեմում ապրել են ոչ թե ներկայիս տարածքում, այլ Ձիթենյաց լեռան վրա, ինչպես նաեւ քաղաքից դեպի հյուսիս։ Հենց այնտեղ են գտնվել բյուզանդական շրջանի երկու մեծ վանական համալիրները։ 11-12 դարերում հայերը տեղափոխվեցին Սիոն բլուր՝ այնտեղ, ուր հիմա գտնվում է հայկական թաղամասը։ Այդ ժամանակ Երուսաղեմը փոքրացավ իր չափերով, տեղավորվեց Հին քաղաքի 1 քմ սահմաններում», - բացատրում է հնագետը։

 

Երուսաղեմը հայկական ճարտարապետության մեջ

 

Դասախոսությանը մասնակցել է նաեւ արվեստագիտության դոկտոր, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Ղազարյանը, ով ներկայացրել է հայկական ճարտարապետության մասին իր տեսլականը Երուսաղեմի ճարտարապետության համատեքստում։ 1980-ական թվականների վերջից Ղազարյանը զբաղվում է Հայաստանի ճարտարապետության պատմությամբ, իսկ վերջերս ուսումնասիրում է հայկական եւ երուսաղեմյան ճարտարապետությունների փոխազդեցությունները։

Արմեն Ղազարյանը Արմեն Ղազարյանը

Լուսանկարը` Նիկոլայ Բուսիգին

Յուրաքանչյուր եկեղեցի Երկնային Երուսաղեմի մարմնացումն է երկրի վրա։ Երուսաղեմի թեման կարելի է տեսնել ցանկացած հայկական եկեղեցու մեջ», - կարծում է մասնագետը։

 

Նման հայկական եկեղեցիների թվում նա մատնանշեց Էջմիածնի Մայր Տաճարը (4-5 դդ.), Հռիփսիմեի տաճարը (7 դ.), Դվինի տաճարը (7 դ.),  Զվարթնոցը (7 դ.) եւ Հովհանավանքը (եկեղեցին ու մատուռը, 13 դ.):

Հովհանավանք վանական համալիր, եկեղեցի ու մատուռ, 13-րդ դար Հովհանավանք վանական համալիր, եկեղեցի ու մատուռ, 13-րդ դար

Լուսանկարը` տրամադրել է Արմեն Ղազարյանը

«Ճարտարապետության ազդեցությունը գնում էր Սուրբ երկրից դեպի Հայաստան, քանի որ այնտեղ էր գտնվում համաքրիստոնեական սրբավայրը, կենտրոնը, եւ նման կենտրոններն են ազդեցություն ունենում բոլոր երկրների վրա։ Հայ ճարտարապետները վերցնում էին որոշ հատկանշական գծեր, մեջբերում էին դրանք ու ստեղծում սեփական աշխատանքները», - պատմում է Արմեն Ղազարյանը։

 

Էլեոնորա Արարատյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին