«Խորհրդավոր քառյակը», Հենոն եւ... Օբաման - Mediamax.am

exclusive
27896 դիտում

«Խորհրդավոր քառյակը», Հենոն եւ... Օբաման


Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը
Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը

Լուսանկարը` Երեխաների անձնական արխիվից

Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը
Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը

Լուսանկարը` Երեխաների անձնական արխիվից

Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը
Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը

Լուսանկարը` Երեխաների անձնական արխիվից

Տաթեւը եւ Բարաք Օբաման
Տաթեւը եւ Բարաք Օբաման

Լուսանկարը` Երեխաների անձնական արխիվից


Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացավ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը կրող չորս երեխաների լուսանկարը: Քանի դեռ բոլորը դիտում էին նրանց թիկունքից, Մեդիամաքսը կարողացավ գաղտնազերծել «խորհրդավոր քառյակը»:

 

Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը հարազատ քույրեր ու եղբայրներ են: Ընտանիքը Վաշինգտոնում է բնակվում 2006 թվականից:

 

Երեխաների հայրը ֆուտբոլի մեծ երկրպագու է, եւ սպորտի նկատմամբ սերը փոխանցել է իր զավակներին: Մայրիկը, չնայած ֆուտբոլ չի խաղում, քաջալերում է ընտանիքի մեծ սերը ֆուտբոլի նկատմամբ ու բաց չի թողնում երեխաների խաղերը մարզադաշտում: Մեծ դեր ունի նաեւ Երեւանում ապրող պապիկը՝ հենց նա է ԱՄՆ ուղարկել Մխիթարյանի չորս մարզաշապիկները:

Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը

Լուսանկարը` Երեխաների անձնական արխիվից

15 ամյա Տաթեւը ծնվել է Գյումրիում, ԱՄՆ-ում 8 տարեկանից զբաղվում է ֆուտբոլով, խաղում է իր ավագ դպրոցի թիմում: Ամառային արձակուրդներն անցկացնում է Հայաստանում, որտեղ մարզվում է Գյումրու «Տրիբունա» ակումբի տարեկից աղջիկների հետ: Ազատ ժամանակ զբաղվում է ֆուտբոլային մրցավարությամբ պատանեկան լիգայում:

 

Տաթեւը հաջողություններ ունի նաեւ բասկետբոլում՝ խաղում է իր դպրոցի բասկետբոլի թիմում: Երազում է լինել առաջին հայ մարզուհին , որ կներկայացնի Հայաստանի աղջիկների հավաքականը երկու մարզաձեւերում:

Տաթեւը եւ Բարաք Օբաման Տաթեւը եւ Բարաք Օբաման

Լուսանկարը` Երեխաների անձնական արխիվից

Դպրոցում Տաթեւը գերազանցիկ է ու վստահ է, որ սպորտով ակտիվ զբաղվելը չի կարող խոչընդոտել ուսմանը: Իր սպորտային կյանքի ամենահիշարժան պահն է համարում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դստեր թիմի դեմ բասկետբոլի մրցումային խաղերը, որոնցից մեկի ժամանակ Տաթեւը լուսանկարվել էր նախագահի հետ:

 

Տաթեւը նման մի նկար էլ երազում է ունենալ իր ֆուտբոլային կուռք Հենրիխ Մխիթարյանի հետ:

 

9-ամյա Թագուհին նույնպես տարվել է ֆուտբոլով ու իր առաջին քայլերն է անում որպես դարպասապահ:

Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը Տաթեւը, Թագուհին, Տիգրանն ու Լեւոնը

Լուսանկարը` Երեխաների անձնական արխիվից

7-ամյա Տիգրանն իսկական ֆուտբոլային խելագար է եւ Հենրիխ Մխիթարյանի մեծ երկրպագու: Նա եւս արդեն հաջողություններ ունի ֆուտբոլում` 2016-ին մասնակցել է քաղաքի լավագույն հավաքականների մրցաշարին: Երազում է իր հայտնի հայրենակցի նման գերազանց ֆուտբոլիստ դառնալ եւ խաղալ աշխարհի լավագույն ակումբներում:

 

2-ամյա Լեւոնն էլ սիրում է ընդօրինակել ընտանիքի անդամներին եւ կախվել իր բարձրահասակ քրոջ ոտքերից:

 

Լենա Գեւորգյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին