Գիլան եւ Այոմի. «Հպարտ ենք այս ամենի մի մասնիկը լինել» - Mediamax.am

exclusive
8212 դիտում

Գիլան եւ Այոմի. «Հպարտ ենք այս ամենի մի մասնիկը լինել»


Իեն Գիլանը, Թոնի Այոմիին եւ Ջոն Դին
Իեն Գիլանը, Թոնի Այոմիին եւ Ջոն Դին

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Իէն Գիլանը
Իէն Գիլանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Նունե Նազարյանը
Նունե Նազարյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Նունե Նազարյանը եւ Թոնի Այոմին
Նունե Նազարյանը եւ Թոնի Այոմին

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Թոնի Այոմին՝ երեխաների հետ
Թոնի Այոմին՝ երեխաների հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Երբ ռոքի սիրահարները Իեն Գիլանին ու Թոնի Այոմիին «թույլ տվեցին» մտնել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, նվագախումբն արդեն բեմին էր՝ պատրաստ հնչեցնելու Smoke on the water երգը: Հայտնի ռոք աստղերի կատարմամբ այս երգի ձայնագրությունն ու սկավառակի վաճառքը 30 տարի առաջ օգնեցին երկրաշարժից ցնցված Հայաստանին: 

 

2009 թվականին Մեդիամաքսը նախաձեռնել էր  «Հայաստանը շնորհակալ է ռոքին» (Armenia Grateful 2 Rock) նախագիծը եւ Հայաստան հրավիրել Deep Purple խմբի մենակատար Իէն Գիլանին, Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիին, Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դիին:

 

Գյումրի ու Սպիտակ այցի ժամանակ ռոքի աստղերը հուզվելու շատ առիթներ ունեցան, բայց մի բան նրանց հատկապես տպավորել էր՝ տնակներում գործող թիվ 6 երաժշտական դպրոցի անմխիթար վիճակն ու աշակերտների տաղանդը:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Որոշեցին երեխաների համար ստեղծել ավելի լավ միջավայր ու մեծ երազանքներ ունենալու հնարավորություն: Այդ այցից չորս տարի անց, 2013-ին Հայ Օգնության Ֆոնդի-ի, Մեդիամաքսի ու Ջոն Դիի ղեկավարած Do Something նախաձեռնության ջանքերով ու աջակիցների օգնությամբ բացվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նորակառույց շենքը: 

 

«Մենք համերգներ ենք տվել դոմիկների մեջ, խճաքարերի վրա, նավթավառի ուղեկցությամբ: Հիմա ոնց որ վատ տնից տեղափոխված լինենք շքեղ ապարանք»,- ասում է Անահիտ Սեյրանյանը, որը 34 տարի դպրոցում ջութակի դասեր է տալիս:

 

Իէն Գիլանը Իէն Գիլանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Սիրելի երաժիշտներին տեսնել ցանկացողների համար դահլիճը փոքր էր: Ովքեր չկարողացան ներս մտնել, բաց պատուհաններից հետեւեցին հանդիպմանը: Ծափերի ներքո դպրոց եկած ռոք աստղերն իրենք էին հաջորդ 40 րոպեն ծափ տալիս, երբեմն՝ հոտնկայս՝ ոգեւորելով դպրոցի աշակերտներին:

 

Նունե Նազարյանը 16 տարեկան էր, երբ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին 2009 թվականին առաջին անգամ եկան իրենց դպրոց: Այդ ժամանակ Նունեն ավարտել էր ջութակի դասարանը, վոկալ էր սովորում ու հյուրերի համար կատարեց ջազային ստեղծագործություն: 10 տարի անց նա նորից բեմին է՝ արդեն սիրելի ռոք երաժիշտների կատարումներով:

 

Նունե Նազարյանը Նունե Նազարյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Իրենց անձամբ տեսնելը շատ խորը ազդեցություն ունեցավ ինձ վրա, ամրապնդեց իմ սերը ռոքի հանդեպ: Այդ ժամանակ ես միանշանակ որոշեցի, որ ռոքն իմ կյանքն է, ես պարտադիր պետք է դրանով զբաղվեմ: Չնայած՝ երկու ամիս պատրաստվում էի այս համերգին, բայց, միեւնույն է, անհավատալի է:

 

 

Շատ երջանիկ եմ, որ պատիվ ունեմ արդեն երկրորդ անգամ ելույթ ունենալ Իէն Գիլանի ու Թոնի Այոմիի համար: Ցանկացած երաժիշտ, երաժշտասեր գիտի, թե դա ինչ զգացողություն է»,- հուզված պատմում է Նունեն՝ ցույց տալով իր էլեկտրական կիթառը՝ սիրված երաժիշտների ստորագրությամբ:

 

Նունե Նազարյանը եւ Թոնի Այոմին Նունե Նազարյանը եւ Թոնի Այոմին

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը 220 աշակերտ ունի: Ուսուցիչներն ասում են՝ թիվը նկատելի աճել է նորակառույց շենք տեղափոխվելուց հետո: Հիմա ավելի շատ երեխաների կրթելու հնարավորություն ունեն:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ապշեցուցիչ էր, ֆանտաստիկ: Կարծում եմ, որ երաժշտության ոգին կրկին այստեղ է: Երաժշտությունն ամենապարզ միջոցն է մարդկանց երջանիկ եւ միասնական դարձնելու: Երաժշտության ոգին վերադարձել է Գյումրի», - ասում է Գիլանը:

 

Ի տարբերություն Իէն Գիլանի, որն անձամբ էր մասնակցել դպրոցի բացմանը, Թոնի Այոմին առաջին անգամ էր հյուրընկալվում այստեղ.

 

Թոնի Այոմին՝ երեխաների հետ Թոնի Այոմին՝ երեխաների հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Հրաշալի է տեսնել երիտասարդների, որոնք այսքան ներծծված են երաժշտությամբ, նվագում են սրտով: Ես վայելեցի նրանց կատարումները: Այնքան հպարտ եմ լինել այս ամենի մի մասնիկը»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին