Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը - Mediamax.am

exclusive
20737 դիտում

Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը


Իէն Գիլանը
Իէն Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը
Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը
Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը
Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Իէն Գիլանը
Իէն Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան


Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համար Հայաստան ժամանած համաշխարհային ռոքի լեգենդ, Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանը հունիսի 7-ին այցելեց Արագածի լանջին՝ Օրգով եւ Տեղեր գյուղերի մոտակայքում կառուցված Ռադիոօպտիկական աստղադիտակ: Իէն Գիլանը մինչ այցը ծանոթացել էր ակադեմիկոս Պարիս Հերունու գիտական աշխատություններին եւ ցանկություն հայտնել տեսնել նրա ջանքերով կառուցված եզակի աստղադիտակը:

 

Ճանապարհ դեպի «զարմանահրաշը»

 

Արագածի գիտական կենտրոն տանող նեղ ճանապարհն անցնում է սարերի արանքով: Մեքենան դանդաղ ընթանում է ճիշտ ժայռի եզրով: Ռոքի լեգենդը ողջ ճանապարհին ուշադիր ինչ-որ բան է կարդում է՝ երբեմն, ընդհատելով եւ զրուցելով մեքենայում նստած մարդկանց հետ:

 

Ընթերցանությունից նրան, երբեմն էլ, «կտրում են» բնության տեսարանները, եւ ամեն անգամ պատուհանից դուրս նայելիս նա շշնջում է՝ «զարմանահրաշ»:

 

Իէն Գիլանի ձեռքի թղթին Պարիս Հերունու եւ նրա կառուցած աստղադիտակի մասին է գրված: Թեեւ դեռ ամիսներ առաջ գիտնական ընկերոջ միջոցով այդ պատմությանը  ծանոթացած եւ Հերունու ուսումնասիրություններում «խորասուզված» ռոք լեգենդը հրաշալի գիտի ամեն մանրամասնություն, բայց մինչ տեղ հասնելը եւս մեկ անգամ է կարդում դրանց մասին։

 

Հանդիպում գիտական հսկայի հետ

 

Հսկայական դիտակը տեսնելուց հետո՝ «մոգական» բառն ամենից հաճախն է հնչում Իէն Գիլանի շուրթերից: «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» ձևավորման ծրագրի ղեկավար, տ.գ.թ., ՀԱՊՀ պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը ռոքի լեգենդին պատմում է Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6-ի նախագծման ու շինարարության աշխատանքների մասին՝ նշելով, որ շուրջ 17 տարի տեւած պայքարի արդյունքում կառուցված դիտակը եզակի է ամբողջ աշխարհում:

Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Նա նշում է, որ աշխարհում առաջին անգամ այս ռադիոդիտակի անտենան համատեղվել է համառանցք մեծ աստղադիտակի հետ. ՌՕԴ-ի ռադիոհայելին ունի 70/100 μ մակերեսի ճշտություն եւ ի վիճակի է աշխատել 200-ից 1 մմ երկարություն ունեցող ալիքների տիրույթում։ Անտենայի զգայունությունը չափազանց բարձր է, ուժեղացման գործակիցը հսկայական թիվ է կազմում, ճառագայթը շատ նեղ է։

 

Անգործության մատնված գիտական հսկան

«Դա նորմա՞լ է, թե բացառիկ»,- հարցնում է Գիլանը եւ լսում պատասխանը. «Բացառիկ է»:

 

«Ռադիոդիտակի անշարժ սֆերիկ ռադիոհայելին, որն ունի ամեն ուղղությամբ 32մ գործարկվող բացվածքով 54մ տրամագիծ, բարձր ճշգրտությամբ հավաքվել է 3800-ից ավելի ալյումինե սալիկներից: Սալիկների ձուլումը Հերունին պատվիրել էր մետաղագործական գործարանին, Սովետական Միության խոշոր  գործարանները հրաժարվել էին այդ պատվերից, քանի որ համոզված չէին, որ կարող են  դա անել՝ նշելով, որ դա շատ բարդ է: Բանն այն է, որ սալիկները պետք է շատ ամուր լինեին ոչ մի այլ նյութի, օրինակ՝ օդի փչակներ չունենային:

Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Հերունին գտել էր վարպետ Գրիգորին, ով Երեւանի ալյումինի գործարանի նախկին աշխատակից էր: Վարպետը խոստացել էր, որ կարող է ձուլել անտենայի հայելու մակերեսի թիթեղները ձեռքով՝ օգտագործելով հնագույն տեխնոլոգիաները: Նա խնդրել էր Հարավային Ռուսաստանից բերել հատուկ կարմիր կավ, որից պատրաստած կաղապարներում՝ հենց տեղում կառուցած հատուկ ձուլարանում, հետագայում ձուլել է անտենայի թիթեղներից յուրաքանչյուրը»,- պատմում է Արեւիկ Սարգսյանը::

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Զարմանալի է, այս ամենը մոգական է»,- արձագանքում է Իէն Գիլանը:

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Անտենայի կառավարման վահանակների շենքում արդեն, որտեղից ժամանակին իրականացվել է ռադիոդիտակի աշխատանքի կառավարումը, Արեւիկ Սարգսյանը ռոք աստղին պատմում է Պարիս Հերունու հետազոտությունների եւ առաջին փորձարկումների ընթացքում գրանցված աստղի ռադիոպայթյունի, ինչպես նաեւ ռադիոդիտակին երկրորդ կյանք տալու իրենց ջանքերի մասին: 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Կառավարման վահանակների շենքի  մուտքի մոտ Իէն Գիլանի համար փոքրիկ «ակուստիկ» համերգ են տալիս, իսկ հետո Արեւիկ Սարգսյանը ներկայացնում է Հերունու նախագծմամբ կառուցված Գիտցող ստվերաչափ արեւային ժամացույցը։ 

Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը Իէն Գիլանը եւ Արեւիկ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Ապա` հյուրերն ուղեւորվում են ռադիոդիտակի անտենայի տակ կառուցված թունելը տեսնելու։

 

Գիտական աշխարհի լռությունն ու Գիլանի ձայնը

 

Համաշխարհային ռոք լեգենդին հատկապես հետաքրքրում է Պարիս Հերունու արած հետազոտությունը, որով գիտնականը առաջ է քաշել թեզ՝ հերքելով տեսությունը, թե Տիեզերքն առաջացել է «Մեծ պայթյունի» հետեւանքով։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Մեծ պայթյունի» տեսության համաձայն՝ Տիեզերքում այժմ պետք է գոյություն ունենա մնացորդային ճառագայթում, իսկ  ՌՕԴ դիտակով Հերունու կատարած չափումները ցույց են տվել, որ այդ մնացորդային ճառագայթումը չկա, ինչն իր հերթին, ըստ գիտնականի, ապացուցել է, որ «ոչ մի Մեծ Պայթյուն չի եղել»:

 

Իէն Գիլանին հատկապես զարմացնում է այդ տեսության նկատմամբ գիտական աշխարհի լռությունը:

 

«Սա երազանքի իրականացում է», - ռադիոդիտակի տակ կառուցված թունելից վերադառնալիս Մեդիամաքսին ասում է Իէն Գիլանը:

Իէն Գիլանը Իէն Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Սա պարզապես զարմանալի է, այս դիտակը բացառիկ է, աշխարհում ամենազգայունը։ Պրոֆեսոր Հերունին իր բացահայտումներն անելիս այս դիտակն է օգտագործել։ Ես միայն մեկ պատասխան եմ ուզում։ Երբ նա իր բացահայտումներն ուղարկել է աշխարհի 10 մեծագույն ինստիտուտներին, չի ստացել եւ ոչ մի պատասխան իր տեսության մասին։ Ես գիտեմ պատասխանը, կարծում եմ՝ նրանք շատ մեծ սխալ են գործել։ Այդ պատճառով՝ իմ այցի նպատակն է՝ հասկանալ, թե ինչ հսկայածավալ նախագիծ է սա եւ ինչ ապագա ունի։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Դա կախված է պրոֆեսոր Հերունու մեծ բացահայտման ճանաչումից, ինչը ոչ միայն գիտության, այլեւ հայերի համար է հրաշալի։ Ես ուրախ եմ իմ համեստ մասնակցությունն ունենալ այս ամենին։ Ցանկանում եմ ուղերձ հղել ամբողջ աշխարհին եւ եթե պատասխանը դարձյալ բացարձակ լռություն լինի, ապա կիմանանք, որ ամեն բան ճիշտ է ընթանում»։ 

 

Անսովոր ճաշն ու հյուրերն աշխարհի տարբեր ծայրերից

 

Մոտ մեկ ժամ անց, երբ ռոք լեգենդն ու նրան ուղեկցող խումբը վերադառնում են կառավարման վահանակների շենք, այն հայտնաբերում է «վերափոխված»․ տիեզերական չափումների համար նախատեսված սարքավորումներից այս կողմ նրանց սպասում են ճաշի սեղանները։ Արեւիկ Սարգսյանն ասում է, որ սա աննախադեպ բան է, եւ այս շենքում առաջին անգամ են այսպես «սեղան գցում»։

 

Սեղանի շուրջ հյուրեր են աշխարհի տարբեր ծայրերից՝ Լեհաստանից, Ռուսաստանից, Դանիայից եւ այլն։ Ոմանք հատուկ են եկել՝ հանդիպելու ռոք լեգենդին, ոմանց բախտն էլ բերել է նման հաճելի համընկնմամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

21-ամյա դանիացի Յեպպե Սթրանդսը (Jeppe Strands) UWC Դիլիջան քոլեջի շրջանավարտ է։ Քոլեջն ավարտելուց հետո որոշել է մնալ Հայաստանում, եւ այժմ իր ընկերների հետ կամավորական աշխատանքներ է անում Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում։ Ռադիոդիտակի մասին վաղուց գիտի, մի քանի անգամ այցելել է։ Ասում է, որ չէր կարող բաց թողնել Գիլանի այցին ներկա լինելու հնարավորությունը։

 

«Նախկինում ռոք-խումբ ունեի, հարվածային գործիքների էի նվագում։ Ես Իէն Գիլանի մեծ երկրպագուն եմ։ Եվ դա հրաշալի է, որ այսպիսի տաղանդավոր մարդիկ երաժշտությունից բացի աշխարհում այլ արժեքներ էլ են սփռում»,- Մեդիամաքսին ասում է Յեպպեն։ 

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին