Աշակերտներին «սմայլիկներ» պարգեւող ընկեր Հարությունյանը - Mediamax.am

exclusive
19874 դիտում

Աշակերտներին «սմայլիկներ» պարգեւող ընկեր Հարությունյանը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լիդիա Հարությունյանը
Լիդիա Հարությունյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լիդիա Հարությունյանը
Լիդիա Հարությունյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լիդիա Հարությունյանը
Լիդիա Հարությունյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


- Այսօր ո՞վ է սմայլիկ ստանում։

 

Ընկեր Հարությունյանի հարցը դասամիջոցի շտապողներին հետ է բերում դասարան։ Մինչ Լիդիան պայուսակից կհանի գունավոր «սմայլիկները», երրորդ դասարանցիները նրան օղակի մեջ են առնում։

 

- Ես տնայինը գրել էի...

 

- Ես մուգ կանաչն եմ ուզում...

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Սմայլիկներով» պարգեւատրելու պահն ամենասպասվածն ու կարեւորն է։

 

- Որ դասիդ լավ ես պատրաստվել եւ մեկ էլ քեզ խելոք ես պահել, էդ ժամանակ ստանում ես սմայլիկ։ Սա իմ 18-րդն է,- տետրը ցույց է տալիս աղջիկներից մեկը։

 

Լիդիան «սմայլիկները» բերեց դպրոց ցածր դասարանի աշակերտներին ոգեւորելու համար։ Հիմա երեխաներն են նրան պարգեւատրում թղթե ժպտացող կլորակներով։ 

 

Զանգի հետ Լիդիան սեղանից հավաքում է նարգիզներն ու մանուշակները։ Տան ծաղկամանը չի դատարկվում։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Երկրորդ տարին է՝ Լիդիան ապրում է Տավուշի մարզի Չորաթան համայնքում։ 

 

«Դու անգլերենի դասատուն ես, չէ՞»,- սկզբում չորաթանցիներն անգամ Լիդիայի անունը չգիտեին, բայց ինչ առաքելությամբ է եկել իրենց գյուղ, տեղյակ էին։

 

Լիդիա Հարությունյանը Լիդիա Հարությունյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Մի օր ճանապարհին մի պապիկի բարեւեցի, խոսակցություն ծավալվեց, պատմեցի իմ մասին։ Հաջորդ օրը ես տանը չէի, պապիկը վարունգներ էր բերել, տվել տանտիրուհուս, ասել էր՝ կտաք էն էրեխուն․մենակ ա, ծնողները ստեղ չեն, չտխրի, իմանա, որ գյուղում իրեն նայում են։

 

Երեկոներն էլ տանտիրուհիս էր կանչում՝ արի, մենակ ես, կարող ա վախենաս։ Գնում, հաց էի ուտում, ինձ լավ էի զգում»,- գյուղի հետ առաջին ծանոթությունն է հիշում Լիդիան։

 

Լիդիա Հարությունյանը Լիդիա Հարությունյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մի քանի փուլ հաղթահարելուց հետո, երբ  հարցը հասել էր գյուղ տեղափոխվելուն, պատասխանատուները հետաքրքրվել էին՝ գյուղական կյանքի դժվարությունները չե՞ն վախեցնում։ 

 

«Ասում եմ՝ հանգիստ եղեք, ես գյուղի կյանքին ծանոթ եմ։ Ինձ ավելի շատ կարող է վախեցնել էրեխեքի սովորելու ցանկության պակասը»։ 

 

Ցածր դասարանցիների սիրտը «սմայլիկներով» շահելով, բարձր դասարանցիների հետ ընկերություն անելով՝ միսս Հարությունյանը դարձավ սիրելի, անգլերենի դասը՝ սպասված։ 

 

Լիդիա Հարությունյանը Լիդիա Հարությունյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Որպեսզի հասցնենք ծանոթանալ Լիդիայի կենցաղին ու մի քանի լուսանկար էլ տանն անել, խնդրում ենք վերջին դասը մեզ «նվիրել»։ 7-րդ դասարանի տղաները նեղսրտում են. «Լավ, էլի՛, դաս չե՞նք անելու»։ Համադասարանցիները միանում են տղաների բողոքին, ասում են՝ ընկեր Հարությունյանի դասերը հավես են անցնում։ Եթե ժամանակ մնում է, դասի վերջում խաղում են՝ գնդակն իրար են գցում ու արագ անգլերեն բառեր ասում։

 

Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանն ավարտելուց մի քանի ամիս անց Լիդիան դիմեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Միշտ ուզում էի անել մի բան, որ ինքս ինձնից գոհ լինեմ, ու էդպես հանդիպեցի Teach for Armenia-ին։ Սկսել էի կրթությանն այլ կերպ վերաբերվել։ Մենք գիտելիք ստանում ենք, բայց երբ գործը հասնում է ինչ-որ բան անելուն, այն պետք չի գալիս, որովհետեւ մեզ տալիս են զուտ գիտելիք, ոչ թե այդ գիտելիքն օգտագործելու միջոց։ Ասացի՝ վերջապես երազանքս կիրականացնեմ»։

 

Լիդիան հասկացավ, որ երեխաներին դժվար է բացատրել կրթության կարեւորությունը, քանի դեռ չի փոխվել կրթության նկատմամբ ծնողների վերաբերմունքը։ Լիդիան ու ծրագրի մասնակիցներից Աստղիկը Չորաթանում հարցում էին անցկացրել՝ պարզելու, թե ծնողներն ինչպես են պատկերացնում իրենց երեխաների ապագան։ Ասում են՝ պատասխանները հուսահատեցնող էին։ Շատերն իրենց երեխաների համար ապագայի հեռանկար ու ակնկալիք չունեն։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Երիտասարդ ուսուցչուհիների համար ամենադժվարը ծնողներին կրթական գործընթացին ներգրավելն էր, որ հետեւողական լինեն, ոգեւորեն երեխաներին։

 

«Ծնողական ժողովներին հիմնականում գնում եմ էրեխեքին գովելու համար։ Երբ սկսում ես երեխային գովել, ծնողի ուսերը բարձրանում են, կիսաժպիտ է հայտնվում։ Զգացել եմ՝ ժողովին էրեխուն գովեցի, ծնողը գնում է տուն, պատմում է, ու հաջորդ օրը երեխան ավելի ոգեւորված է գալիս դասի։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Անտեղի չեմ գովում։ Ենթադրենք, դասի ընթացքում 90% վատ բան է անում, 10%՝ լավ։ Ես այդ 10 %-ն եմ շեշտում, ու դրա հաշվին տոկոսները մեծանում են, ու լրիվ ուրիշ մարդ է հանդես գալիս քո առջեւ»։

 

Լիդիան դասավանդում է 3-12-րդ դասարանի աշակերտներին: Անգլերենի խմբակ ունի։ Աստղիկի հետ ամեն շաբաթ հարեւան գյուղ՝ Նորաշեն են գնում՝ երեխաներին ազգային պարեր սովորեցնելու։ Հետ գալուց էլ աղբյուրից տարաներով ջուր են բերում։ Չորաթանում ոչ բոլորի տներում խմելու ջուր կա։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Երեք ամիս է՝ Լիդիան ու Աստղիկը միասին եմ ապրում՝ դպրոցին կպած տանը։ Մինչ այդ, մեկուկես տարի շրջանցելով դժվարանցանելի ու քանդած ճանապարհները, անձրեւին ու ձյանը «ամեն ոտքին երկու կիլոգրամ ցեխ»՝ Լիդիան հասնում էր դպրոց։ Առաջին անգամ Չորաթանում է տեսել ու զարմացել՝ աշակերտներն ու ուսուցիչները դպրոց են գալիս մի կոշիկով, դպրոցում փոխում, ուրիշն են հագնում։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

- Տուն մտնելուց առաջինը վառարանն ենք միացնում, բայց այսօր Աստղիկը բարի է եղել, նախապես վառել է,- սենյակ մտնելով՝ ասում է Լիդիան։ 

 

Տաքացվող միակ սենյակում են աղջիկները ճաշում, քնում, պատրաստվում դասերին։

 

«Հաջորդ խմորի համար». գրությունը փակցրել են պատին, որ ամեն անգամ հաց թխելիս չմոռանան հաջորդ անգամվա համար թթխմոր պահել։ Կենցաղային դժվարություններին հարմարվել ու Չորաթանի հետ ներդաշնակ ապրում են։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Տնեցիների հետ հեռախոսով խոսում եմ, ասում եմ՝ մեզ մոտ եղանակը լավ է, մամայենք ասում են՝ Չորաթանն արդեն ձե՞զ մոտ դառավ»։

 

Աստղիկը ռուսերենի պարապմունքները տանն է անցկացնում։ Երբ աշակերտները գալիս են, Լիդիան միանում է նրանց՝ կլինի՞ ես էլ կողքից սովորեմ։

 

«Էրեխեքը ոգեւորվում են. կա մի բան, որ միսս Հարությունյանն էլ չգիտի, գալիս է սովորելու։ Ամենակարեւոր օրինակն աշակերտի համար ուսուցչի պահվածքն է։ Ինչքան ասես՝ սովորի, մինչեւ երեխան չտեսնի, որ դու ինքդ սովորում ես, ոչինչ չի անի։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Եթե երեխան հարց է տալիս, որի պատասխանը չգիտեմ, ասում եմ՝ չգիտեմ, բայց ինֆորմացիան հավաքում ու մյուս դասին գալիս, պատասխանում եմ։ Իրենց ցույց եմ տալիս, որ եթե չգիտես, դա վերջը չէ.կարող ես իմանալ, ամբողջ կյանքի ընթացքում սովորել»։

 

Երբեմն աշակերտներն առանց հրավերի են գալիս. պաղպաղակը ձեռքին՝ ընկեր Հարությունյան, եկեք մառոժնի ուտենք, կամ նվեր առած՝ տարեդարձը շնորհավորելու։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

- Ընկեր Հարությունյան, հաջող Ձեզ,- ֆուտբոլն ընդհատելով՝ մեքենային է մոտենում տղաներից մեկը։ Լիդիան հազվադեպ է տուն՝ Արարատ գնում։ Ճանապարհը երկար է, դժվար։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Աշակերտներին խոստացել է անգլերենի նոր շտեմարան բերել, որ բուհ ընդունվելու համար պարապեն։ Վերջին զանգին 12-րդ դասարանի երեք տղայի հետ նաեւ Լիդիան ու Աստղիկն են բեմ բարձրանալու։ 24-ամյա ուսուցչուհին փորձում է հարմարվել մտքին, որ շուտով ծրագիրն ավարտվելու է, ու Չորաթանից ստիպված է լինելու հեռանալ։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Պատկերացնում եմ՝ ոնց եմ էրեխեքին կարոտելու։ Պահեր են լինում, որ իրենք դասին աշխատում են, ես նայում ու մտածում եմ՝ ես գնալու եմ, բա որ դուք սովորածը մոռանաք, որ նոր եկողը չիմանա ինչի վրա ուշադրություն դարձնի։ Հետո ինքս ինձ հանգստացնում եմ՝ չէ, ես մեր ծրագրով եկողին մանրամասն պատմելու եմ՝ ով ինչ գիտի, որ հանկարծ ինչ-որ բան բաց չթողնի»։

 

Ասում է՝ արժեր գյուղ տեղափոխվել։ Երեւանում աշխատելով՝ երբեք չէր ունենա այն փորձառությունն ու զգացողությունները, որ ստացել է Չորաթանում։

 

«Երբ էրեխեքն ուրախ են, որ մտնում եմ դասարան, երբ տխրում են, որ դաս չենք անում, երբ մտնում եմ դպրոց, երրորդները գալիս, գրկում են... փոքր բաներ են թվում, բայց աշխատանքիդ արդյունքն են ցույց տալիս։ Շատ դեպքերում հարցը քո տված գիտելիքը չէ։ Էրեխեքն իրենց կարեւոր են զգում, որ կտրված չեն աշխարհից, որ գալիս, իրենց նոր բան են սովորեցնում։ Տալիս-ստանում ես, եւ ո՛չ քո էներգիան է սպառվում, ո՛չ իրենցը»։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Լիդիան ասում է, որ այս երկու տարում կոփվել է, դժվարություններից չի վախենում, գիտի՝ ինչ իրավիճակում էլ հայտնվի, ելքը կգտնի։ Ծրագիրն ավարտվելուց հետո որոշել է միաժամանակ փոխել ոլորտը, փորձել ձեռքբերումներն այլ ասպարեզում կիրառել։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Կուզեի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին դիմողներին ասել, որ չվախենան դժվարություններից։ Դուք գալիս եք գյուղ, տեսնում-զարմանում եք, իսկ մարդիկ ապրում են այդտեղ, ու դա իրենց համար դժվարություն չի, առօրյա կյանք է։ Չվախենան դիմել ծրագրին, չվախենան դժվարություններից, իմանան, որ ինչ անում են, կարեւոր է իրենց, իրենց երկրի, այն երեխաների համար, որոնց դասավանդելու են»։ 

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին