Թերթի խմբագրություն՝ դպրոցում, մանկապարտեզ՝ ուսուցչի տանը - Mediamax.am

exclusive
19305 դիտում

Թերթի խմբագրություն՝ դպրոցում, մանկապարտեզ՝ ուսուցչի տանը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Աղանուս, Ապարան, Հակարի, Վուրգավան, Ուռեկան... Բերձորից սկսվում է հետաքրքիր անուններով գյուղերի շարքը։ Մեծ փոսերով ճանապարհ է. աջ թեւին գյուղական պատկերներ են, ձախին՝ կիսաքանդ շենքեր։ Մոտ 60 կիլոմետրը մեկուկես ժամում անցնելուց հետո տեսարանն անակնկալ փոխվում է։ «Իշխանաձոր» ցուցանակով սկսվում է նորակառույց տներով աշխույժ գյուղը։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Դպրոցի բակում բարձր երաժշտություն է։ Աշակերտների մի խումբը պարում է, մյուսները ծառերի ստվերին նրանց ելույթն են դիտում։ Դպրոցական առօրյան սովորականից տարբեր է։ Մոտակա զորամասից նոր են վերադարձել. մայիսյան տոներին նվիրված միջոցառում էին պատրաստել։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Պարապմունքը սկսելու մասին ընկեր Կիրակոսյանի հիշեցումից րոպեներ անց «Արմաթ» լաբորատորիան դառնում է մարդաշատ: Մեծ ու փոքր, տարբեր խմբերի աշակերտներ տեղավորվում են համակարգիչների առջեւ։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Իրենք շատ ճիշտ են հասկանում, զգում պահը։ Կարող են դասի ընթացքում ինձ ջղայնացնել, բայց եթե մեկը գալիս է դասալսման, աշխարհի ամենապուպուշ էրեխեքն են դառնում»,- ժպտալով պատմում է Սամվել Կիրակոսյանը, որն Իշխանաձորի դպրոցում աշխարհագրություն է դասավանդում եւ ղեկավարում «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Երեխաները սկսում են համակարգիչներում փնտրել իրենց ստեղծած խաղերը։ Կարեւոր չէ՝ ուրիշները դրանք կխաղան, թե չէ։ Այսպես փորձառություն են կուտակում լուրջ նախագծերի համար։

 

- Մատոռով նավակ ենք սարքել, անօդաչու ինքնաթիռների վրա էինք աշխատում, մատոռները չհերիքեցին։

 

- Էստեղ սովորածն առօրյայում շատ պետք է։ Մկան թակարդ էի սարքել հոսանքով, բայց երեւի մի բան սխալ էինք արել, միացնելուց գմփաց։ 

 

«Արմաթ»-ի աշխատանքը նորություն է նաեւ Սամվելի համար. միաժամանակ սովորում ու սովորեցնում է։ Դասավանդելու փորձառությունն էլ մեծ չէ։ Որպես կամավոր՝ Լեհաստանում մասնակցել է դպրոցում իրականացվող ծրագրերի, բայց ուսուցչի աշխատանքը շատ տարբեր է։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Լեհաստանում ամենաշատը մի շաբաթով ես մտնում դպրոց, հատուկ հյուր ես, էրեխեքն էլ ուրիշ են։ Քո ծրագիրն անում ես, բոլորն ուրախ-երջանիկ են, ու վերջ։ Իսկ էստեղ ես սովորական ուսուցիչ եմ, օտար չեմ, ինձ զգում եմ այս դպրոցի ու գյուղի մի մասնիկը։ Հետաքրքիր է այդ դժվարությունները հաղթահարելը, պայմաններ ստեղծելը, խոչընդոտներից չհիասթափվելը։ Շատ կարեւոր փորձ է»։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Վերադառնա՞լ, թե՞ մնալ արտերկրում, ի՞նչ անել վերադառնալուց հետո… հարցերը Սամվելին ուղղորդեցին «Դասավանդի՛ր, Հայաստան»։ Ծրագրին դիմել է հենց Լեհաստանից, սկայպով անցել առաջին մի քանի փուլը։ Ասում է, որ փնտրում էր ոչ գրասենյակային, հետաքրքիր աշխատանք, որով կզբաղվեր ոչ թե գումար աշխատելու, այլ նպատակի համար ու հաճույքով։

 

Լեհաստանից հետո հարազատների հետ շփվել չի հասցրել: Մտածել է տանը՝ Վանաձորին մոտ մի համայնքում կաշխատի, բայց եկել է Արցախ։ Սկզբում անսովոր է եղել, հիմա ուրախ է, որ Արցախում է ու հենց Իշխանաձորում։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Գյուղն ազատագրվել է 1993 թվականին: Վերաբնակեցնողները հիմնականում Լոռիից էին, հետո եկան Հայաստանի այլ մարզերից, Սփյուռքից։ Մոտ 600 բնակիչ ունեցող Իշխանաձորն այսօր Արցախի ամենաարագ զարգացող գյուղերից է։

 

Դպրոցի տնօրենն ասում է, որ Իշխանաձորում կան լավ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ, միակ խնդիրը ճանապարհներն են։ Վերաբնակիչների աջակցության տարբեր ծրագրեր են գործում՝ տուն, անասուն են տալիս, հողը բերրի է, գյուղը Հակարի գետի ափին է, ջրի խնդիր չունեն, ձմեռն էլ չնկատեցին, թե ինչպես անցավ։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ամեն տեսակի բարբառ կարող եք լսել։ Մի տեղ Լոռվա խոսվածքն է հնչում, հետո  թեքվում եք՝ Շիրակի, մի քիչ էլ գնաք՝ Գորիսի ու Ղարաբաղի բարբառ, արեւմտահայերեն»,- գյուղի մշակութային բազմազանությունն է նկարագրում Սամվելը։

 

Իշխանաձորում հետաքրքիր պատմությունները քիչ չեն։ Որպեսզի դրանց մասին շատերն իմանան ու ճանաչեն Իշխանաձորի տաղանդավոր երեխաներին, որոշել են թերթ հրատարակել։ Անվան շուրջ երկար մտածելուց հետո կանգ են առել գյուղի խորհրդանիշը դարձած նռան վրա։

 

««Նռանե» թերթը բաղկացած է լինելու 4 բաժնից։ Ընտրել ենք 8 մասնակից՝ ամեն բաժնի համար մի լրագրող եւ օպերատոր։ Խմբով հավաքվում, որոշում ենք ինչ թեմայով աշխատել։ Ներկայացնելու ենք դպրոցի անցուդարձը, համայնքի կյանքը, երեխաների ստեղծագործությունները։ Ես ուզում եմ մասնակցել այս աշխատանքներին, որովհետեւ սիրում եմ մարդկանց հետ շփվել, հարցեր տալ»,- ասում է 8-րդ դասարանցի աշակերտը։

 

Սամվելը դրամաշնորհային ծրագրի էր դիմել։ Ստացած գումարով հոգում են թերթի տպագրական ծախսերը, նաեւ կայք են ստեղծել,  ֆոտոխցիկ գնել։ Եթե գումարը բավարարի, միկրոֆոններ, լույսեր, շտատիվ կգնեն, բեյջեր կպատրաստեն։ Ասում են՝ «Նռանե»-ն Արցախում առաջին դպրոցական թերթն է լինելու։

 

«Մեր դպրոցի երեխաները շատ ակտիվ են, բաց, ուզում են երեւալ, ուզում են իրենց մասին խոսեն, նկարեն, հարցազրույց վերցնեն իրենցից։ Մտածեցի, որ դրան հասնելու տարբերակներից մեկը թերթ ունենալն է»,- ասում է Սամվելը։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Իրար կպած տնակներից մեկում, որտեղ հիմնականում խմբակներն են գործում, Սամվելին տուն են հատկացրել։ Այստեղ հաճախ հավաքվում են չորս երիտասարդ գործընկերներով ու քննարկում համայնքային ծրագրերը։

 

- Էլ նոր բան մի՛ մտածի, օրը 4 ժամ ենք քնում,- Սամվելին է դիմում մաթեմատիկայի ուսուցչուհի Արմինե Մաթեւոսյանը։- Շատ ակտիվ կյանքով ենք ապրում ու չենք ուզում մտածել, որ Սամվելը պիտի գնա։

 

Հանդիպումներից մեկի ժամանակ քննարկում էին գյուղի կարիքները։ «Հասկացանք, որ ճանապարհներից հետո առաջինը մանկապարտեզի խնդիրն է։ Ճանապարհներինը՝ չէ, բայց մանկապարտեզի հարցը կամաց-կամաց լուծվում է»,- ասում է Սամվելը։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Ապրիլից իր տան մի սենյակը «նվիրել» է երեխաներին։ Այստեղ հասարակական հիմունքներով գործում է «Գտնված երազ» զարգացման կենտրոնը։ Գյուղում մինչեւ 6 տարեկան շուրջ 90 երեխա կա։ Երբ գալիս է նրանց դպրոց գնալու տարիքը, դժվարությունների առաջ են կանգնում ե՛ւ երեխաները, ե՛ւ ուսուցիչները։ Նախադպրոցական կրթության կարիքը շատ է զգացվում։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Սամվելն ու երեք գործընկերը՝ Արմինեն, Թեհմինեն եւ Արթուրը, աշխատանքի բաշխում են արել, ուսումնասիրում տարիքային հոգեբանություն, երեխաների հետ աշխատելու հմտություններ ձեռք բերում։ Շաբաթը երկու օր կենտրոն է հաճախում 3-4 տարեկան 12 երեխա։

 

«Ուսուցողական խաղեր են խաղում, մուլտֆիլմեր դիտում, շփվում են իրենց տարեկիցների հետ, կարգ ու կանոն են սովորում։ Երբ առաջին դասարան գնան, տարբերությունը կտեսնենք»,- ասում է Արմինեն։

 

Զարգացման կենտրոնին ավելի մեծ տարածք են տրամադրել, որն այս  պահին նորոգում են։ Խաղեր ու խաղալիքներ են նվեր ստացել, նաեւ ֆինանսական աջակցություն։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

- Չմոռանաս՝ ինչ պիտի առնես, ցուցակը գրպանումդ է,- Սամվելին հիշեցնում են Արմինեն ու Թեհմինեն։ Երեւանից գորգեր, պաստառներ պիտի գնի։ Շատ են ուզում, որ «Գտնված երազ»-ը ժամանակակից կենտրոն դառնա, ավելի շատ երեխա ընդգրկեն։

 

Սամվելը Երեւան գնում է 1-2 ամիսը մեկ, Վանաձոր՝ ավելի հազվադեպ. 8 ժամ ճանապարհը դժվար է հաղթահարել։ Գնալուց էլ գործերն արագ ավարտում է, որ շուտ վերադառնա՝ խաղաղություն է փնտրում, քաղաքի շարժն ու աղմուկը հոգնեցնում են։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ես սովորել էի լավ պայմաններին, իսկ էսպես վերադառնում ես իրականություն,  որտեղ այլ պայմաններում ապրող մարդիկ էլ կան։ Կամ պետք է կարողանաս էնպես անել, որ ընդհանուր կյանքի որակը լավանա, կամ փորձես մի քիչ էդ մարդկանց նման ապրել։

 

Էստեղ շատ բան սովորեցի։ Քաղաքում կամ արտերկրում շփվում ես էն մարդկանց հետ, որոնք քեզ դուր են գալիս։ Իսկ գյուղում պիտի բոլորի հետ շփվես։ Դա կյանքի հմտություններ է տալիս, հասկանում ես, որ չկան ընդգծված լավ ու վատ մարդիկ, կյանքը շատ ներդաշնակ է»։ 

 

Սամվելը դասերին զուգահեռ փորձում է գլուխ բերել բոլոր ծրագրերը: Հույս ունի, որ մինչեւ հաջորդ տարի՝ Իշխանաձորից հեռանալը, կհասցնի աշակերտներից մեկին պատրաստել որպես «Արմաթ»-ի խմբակավար, թերթի աշխատանքը կանոնավոր  ընթացքի մեջ կգցի, ու կունենան առանձին մանկապարտեզ: 

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին