Իսրայելը մեղադրել է Թուրքիային՝ ISIS-ին աջակցելու համար - Mediamax.am

21916 դիտում

Իսրայելը մեղադրել է Թուրքիային՝ ISIS-ին աջակցելու համար


Լուսանկարը` REUTERS


Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «սնվում է թուրքական փողերով»:

REUTERS-ի հաղորդման համաձայն, այդ հայտարարությունը նա արել է Աթենքում՝ իր հույն պաշտոնակից Պանոս Կամենոսի հետ համատեղ ասուլիսում:

 

«Թուրքիայի ղեկավարությունը պետք է որոշի. արդյո՞ք այն պատրաստ է որեւէ ձեւով մասնակցել ահաբեկչության դեմ պայքարին: ISIS-ը Թուրքիայից գումար է ստացել նավթի դիմաց երկար, շատ երկար ժամանակ: Հուսով եմ, դրան վերջ կդրվի», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

 

Մոշե Յաալոնը նաեւ ասել է, որ Թուրքիան թույլ է տալիս ջիհադականներին տեղաշարժվել Եվրոպայից Սիրիա եւ Իրաք եւ հակառակ ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին