Սաակաշվիլին հայտարարել է հրաժարականի մասին - Mediamax.am

126004 դիտում

Սաակաշվիլին հայտարարել է հրաժարականի մասին


Միխայիլ Սաակաշվիլին
Միխայիլ Սաակաշվիլին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի Օդեսայի շրջանի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին:

«Ես որոշել եմ հրաժարական տալ եւ պայքարի նոր փուլ սկսել», - ասել է նա:

 

«Ես հոգնել եմ, ինձ այսքան շատ դեռ չէին խաբել, առավել եւս՝ այդքան ցինիկ կերպով», - նշել է նա:

 

Միխայիլ Սաակաշվիլին նշել է, որ չի պատրաստվում լքել Ուկրաինայի քաղաքական կյանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Իր հրաժարականը Սաակաշվիլին բացատրել է դրված նպատակներին հասնելու անհնարինությամբ, ինչի պատճառն է «համընդհանուր կոռուպցիան»՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Ուկրաինայի կենտրոնական իշխանության շարքերում:

 

«Օդեսան կզարգանա միայն այն ժամանակ, երբ մենք ազատվենք կաշառակերներից», - ընդգծել է նա:

 

Միխայիլ Սաակաշվիլին 2015 թ. մայիսին ստացել էր ուկրաինական քաղաքացիություն եւ նշանակվել էր Օդեսայի շրջանի նահանգապետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին