Մալթայի Գոցո կղզում փլուզվել է աշխարհի ամենահայտնի բնական հրաշքներից մեկը՝ «Կապույտ պատուհանը»:
Այն փլուզվել եւ ջրի տակ է անցել ուժեղ փոթորիկի ժամանակ:
«Կապույտ պատուհանը» համարվում էր Մալթայի խորհրդանիշներից մեկը եւ գրավում էր հազարավոր զբոսաշրջիկների:
«Կապույտ պատուհանը» 2017թ. մարտի 8-ին
Լուսանկարը` REUTERS
Դեռեւս 2013 թվականին գիտնականներն ասել էին, որ կամարը վաղ թե ուշ փլուզվելու է, սակայն կանխատեսում էին, որ դա տեղի կունենա մի քանի տասնամյակից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: