Երեւանում ինձ տանն եմ զգում, ասել է ԵՄ դեսպանը - Mediamax.am

12133 դիտում

Երեւանում ինձ տանն եմ զգում, ասել է ԵՄ դեսպանը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ դարձել է Երեւանի լիարժեք բնակիչ եւ իրեն այստեղ «իսկապես տանն է զգում»:

Այս մասին Պյոտր Սվիտալսկին ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը:

 

«Ակնհայտ է, որ քաղաքն այսօր դինամիկ զարգացման ուղի է բռնել: Մենք կարեւորում ենք Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնումը, եւ ուրախ եմ, որ համատեղ ծրագրերի շրջանակում կարողանում ենք մեր լուման ունենալ Երեւանի զարգացման գործում»,- ասել է ԵՄ դեսպանը:

 

Անդրադառնալով ԵՄ ֆինանսավորմամբ կյանքի կոչվող ծրագրերին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր գործընկերներ:

 

«Այսօր Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է մի շարք կարեւորագույն վարկային ծրագրեր, եւ մենք պետք է հետամուտ լինենք, որպեսզի այդ ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչվեն: Միաժամանակ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը նաեւ մեր նոր նախաձեռնությունների հետ կապված»,- ասել է քաղաքապետը:

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Պյոտր Սվիտալսկիի հետ կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին