Քաղաքապետարանը հերքում է «Դոլմամա»-ի շենքի քանդման լուրը - Mediamax.am

18714 դիտում

Քաղաքապետարանը հերքում է «Դոլմամա»-ի շենքի քանդման լուրը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը հերքել է լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որը ներառում է նաեւ «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ:

Այս մասին ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում: 

 

«Այս հարցի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռեւս 2008թ. օգոստոսին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, վերը նշված հատվածը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռքբերման գործընթաց, եւ տարածքի կառուցապատման հետ կապված որեւէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Համապատասխանաբար, տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել»,- ասված է հաղորդագրությունում:

 

Երեւանի քաղաքապետարանում ընդգծել են, որ տվյալ տարածքում առկա են 4 հուշարձան-շենքեր, որոնց պահպանման հետ կապված քաղաքապետարնի դիրքորոշումը հստակ է՝ «դրանք պահպանվելու են նույն տեղում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին