Նախագծի մասին
 

2011թ. Մեդիամաքսը վերագործարկեց իր www.Mediamax.am կայքը` այն դարձնելով տեղեկատվական կայք` էլեկտրոնային թերթի տարրերով: 

Ինչպես եւ Մեդիամաքսի մյուս ինտերնետային նախագծերի դեպքում, www.Mediamax.am պորտալում հիմնական շեշտը դրվում է սեփական եզակի բովանդակության վրա` նորություններ, վերլուծություն, բացառիկ հարցազրույցներ: 

Մեդիամաքսը նաեւ համագործակցության է հրավիրել տեղի եւ օտարերկրյա հեղինակներին, ովքեր պարբերաբար սյունակներ են գրում www.Mediamax.am-ի նախագծի համար: 

Պորտալում ներկայացված է նաեւ լիցենզավորված արտասահմանյան բովանդուկություն: 150 երկրներում 500 ԶԼՄ միավորող Project Syndicate միջազգային սինդիկատից Մեդիամաքսը իրավունք է ստացել Հայաստանում ներկայացնել մեկնաբանություններ, որոնք գրում են համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի տնտեսագետներն ու քաղաքագետները: 

ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (GMF) հետ պայմանավորվածությունների շրջանակներում Մեդիամաքսը բացառիկ իրավունք է ստացել Հայաստանում հրապարակել «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները` գրված հայտնի ամերիկացի, եվրոպացի եւ թուրք հեղինակների կողմից: 

 

 
Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am