Բաղըշը չի հանդարտվում. “եթե պետք է, կրկին կմեկնեմ Դավոս ու կասեմ, որ հայերի ցեղասպանություն չի եղել” - Mediamax.am

2597 դիտում

Բաղըշը չի հանդարտվում. “եթե պետք է, կրկին կմեկնեմ Դավոս ու կասեմ, որ հայերի ցեղասպանություն չի եղել”


Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը
Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը

Լուսանկարը` kapadokyagazetesi.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը նախօրեին կրկին հերքել է Հայոց ցեղասպանության փաստը` ի պատասխան Ցյուրիխի դատախազության ձեռնարկած հետաքննության, որը նպատակ ունի պարզելու՝ արդյո՞ք թուրք նախարարը չի խախտել Շվեյցարիայում գործող հակառասիստական օրենքը, որով ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի է:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հունվարին Դավոսում Էգեմեն Բաղըշը հրապարակայնորեն հայտարարել էր, թե հայերի ցեղասպանություն չի եղել, եւ իրեն կարող են ձերբակալել:

 

“Այդ օրն ես ասել էի, որ 1915թ. կատարվածը ցեղասպանություն չի եղել, եւ ես կրկնում եմ դա այսօր: Ոչ ոք թող չկասկածի, որ ամեն անգամ, երբ ինձ տան այդ հարցը, ես կրկնեմ այս նույն բանը”,- մամուլի ասուլիսում ասել է թուրք նախարարը, հաղորդում է Reuters-ը:

 

Նա հավելել է, որ “չգիտի որեւէ ուժ, որը կարող է ձերբակալել Թուրքիայի Հանրապետության նախարարին”:

 

“Ես շատ հանգիստ եմ վերաբերվում այս հարցին: Եթե պետք է, ես կրկին կմեկնեմ Դավոս եւ կասեմ նույն բանը”,- ընդգծել է Բաղըշը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին