Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ կցանկանար առաջընթաց տեսնել հայ-թուրքական գործընթացում - Mediamax.am

4295 դիտում

Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ կցանկանար առաջընթաց տեսնել հայ-թուրքական գործընթացում


ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը

Լուսանկարը` http://ru.tsn.ua


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար առաջընթաց տեսնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

Նա ասել է, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները պարբերաբար քննարկում են այդ թեման թուրք գործընկերների հետ:

 

Խոսելով երկկողմն հարաբերությունների մասին` Ֆիլիպ Գորդոնը նկատել է, որ տնտեսական կապերի ընդլայնումը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առաջնորդների համար գերակայություն է հանդիսանում: 

 

«Թուրքիան աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկն է: Մենք ունենք ամուր առեւտրային եւ ներդրումային հարաբերություններ, սակայն վստահ ենք, որ դրանք կարող են էլ ավելի ամրապնդվել», - ասել է պետքարտուղարի օգնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին