Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 2-ից 6-ը ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվում է ԱՄՆ-ի Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի միջազգային անվտանգության հարցերով դասընթացը:
Այն կազմակերպվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Տավիթյան» հիմնադրամի համագործակցության շրջանակներում:
Դասընթացի մեկնարկին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, «Տավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար Ասո Տավիթյանը եւ Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսը:
Նրանք հույս են հայտնել, որ դասընթացի կլինի շարունակական եւ հնարավորություն կընձեռի Հայաստանի անվտանգային ոլորտի մասնագետներին կարծիքներ փոխանակել ԱՄՆ-ի առաջատար ուսումնական հաստատություններից մեկի հեղինակավոր փորձագետների հետ:
Դասընթացին ներգրավված են Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի անվտանգության հարցերով ծրագրի դասավանդող պրոֆեսորներ Ռիչարդ Շուլցը եւ Միշել Մալվեստին:
Քննարկվելու են 21-րդ դարում ոչ կանոնավոր ռազմական գործողություններին, ազգային անվտանգության վերաբերյալ որոշումների կայացմանը, հակամարտությունների կարգավորմանը, ճգնաժամերի կառավարմանն ու միջգերատեսչական համագործակցությանն առնչվող տարատեսակ թեմաներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: