Ինքնաթիռը գտնվել է, օդաչուները զոհվել են - Mediamax.am

4732 դիտում

Ինքնաթիռը գտնվել է, օդաչուները զոհվել են


Լուսանկարը` REUTERS

Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը
Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մարալիկի տարածաշրջանում՝ լեռներում է հայտնաբերվել է այսօր առավոտյան կործանված ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռը:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ անձնակազմի անդամներ փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը զոհվել են։

 

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

 

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10:06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին