Հունիսի 19-ին կտրվի ԵՄ-ի հետ Հայաստանի ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկը - Mediamax.am

Փետրվար 24, 2026
6244 դիտում

Հունիսի 19-ին կտրվի ԵՄ-ի հետ Հայաստանի ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկը


Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 19-20 Բրյուսելում կկայանա Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր Երեւանում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, բացելով ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի տասնմեկերորդ նիստը: 

 

Նա տեղեկացրել է, որ բանակցությունների այսպես կոչված «զրոյական փուլը» կայացել է մայիսի 3-ին: Ըստ փոխնախարարի, այժմ հստակեցվում է բանակցությունների օրակարգը:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, իր հերթին, ասել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տեղի ունեցող երկխոսությունը հասել է «աննախադեպ մակարդակի»: Նա հավելել է, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները նույնպես շատ լավ են ընթանում:

 




Մեր ընտրանին