Բուհերի խոշորացումն այլընտրանք չունի, ասել է նախարարը - Mediamax.am

1245 դիտում

Բուհերի խոշորացումն այլընտրանք չունի, ասել է նախարարը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը չի կարող չգնալ բուհերի խոշորացման ճանապարհով, ասել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում կարդացած դասախոսության ընթացքում:

Նա տեղեկացրել է, որ մշակվում է «Բարձրագույն կրթության եւ գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում ի տարբերություն նախկինի, բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են` հաշվի առնելով, որ հետազոտական բաղադրիչը նախկինում առաջարկվող նախագծից դուրս էր մնացել: 

 

«Փոքր ռեսուրսներ եւ հնարավորություններ ունեցող մեր երկրում, առանց հետազոտության, չի կարող մրցունակ բուհական համակարգ լինել: Հուսով եմ առաջիկայում նախագծի նախնական տարբերակը կքննարկվի բուհերի ղեկավարների հետ: Ակնհայտ է նաեւ, որ բարձրագույն կրթության ոլորտում 60-ից ավելի բուհերի առկայությունը հնարավորություն չի տալիս բազմաթիվ խնդիրներ արդյունավետ կարգավորել: Մենք այստեղ խոշորացումների գնալու անհրաժեշտություն ունենք եւ պետության կողմից հիմնադրված բուհերի համար այդ քայլին գնալու ենք: Միջազգային փորձը  եւս ցույց է տալիս, որ առավել հաջողում են մեկ կենտրոնում համախմբված գիտական եւ բուհական հաստատությունները:  Հաշվի առնելով մեր ունեցած ռեսուրսները` մենք չենք կարող այդ քայլին չգնալ»,- նշել է Արայիկ Հարությունյանը` շեշտելով, որ բուհերը պետք է առավելագույնս ինտեգրված լինեն գիտական համակարգում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին